Երկու երգ, տարբեր մարդիկ....

Ինչ-որ մեկը դրսերում պարապ էր մնացել ու թշվառ պետությունների ցանկ էր կազմել, մեր երկիրն էլ գրավել էր 10-րդ տեղը: Հավատացեք, պարապ մարդիկ շատ կան, ու դրանց զեկույցներին չի կարելի լուրջ վերաբերվել: Բայց եթե մենք Բրազիլիայի հետ նույն տասնյակում ենք, ուրեմն ահագին բարձր տնտեսություն ունենք, որովհետև Բրազիլիան էս տեմպերով մի 10 տարուց կլրացնի գերպետությունների շարքը: Երևի էս զեկույց պատրաստողը Աֆրիկայի տեղը չի իմացել, որովհետև Աֆրիկայի պետությունների կեսի բնակչությունը սովամահ ա լինում: Մի խոսքով, ով Ամերիկայի հետ ախպեր ա, էս զեկույցում լավ տեղ ա զբաղեցրել, ով էլ նենց թեթևի մեջ շփվում ա՝ տնտեսություն չունի։

Երեկ Ձվի թեման միանգամից գրավեց համացանցը: Բա ինչ եք ուզում Գյուղնախարարաության PR մենեջերը այնպիսի տեքստ էր գրել, որ ԱրմՔոմենդին այդ տեքստն այլևս հումորայինի վերածելու կարիք չի ունենա: Տղեքը կարան դա վերցնեն ու հենց այդպես էլ կարդան: Ժողովուրդ ջան, ի վերջո թեթևի մեջ ամենակարևոր նախարարություններից մեկը ձերն ա, մի բան գրելուց առաջ քիչ մը մտածեք, մտածելը օգուտ ա:

Շարլ Ազնավուրի հարցազրույցը էլի որոշ մարդկանց դեպրեսնյակի մեջ ա քցել ու խառնաշփոթ ա առաջացրել նրանց հոգիներում: Լսել Լա Բոհեմա՞ն, թե՞ ոչ. այս է խնդիրը նրանց մոտ: Էկեք մի պահ պատկերացնենք, որ Ազնավուրի մայրը իրոք թրքուհի ա եղել, վերջ, Ազնավուրին էլ չենք սիրում, ֆսյո, ինքը վատն ա՞: Ժողովուրդ, ինքը համաշխարհային երգիչ ա, որի առջև խոնարհվում են բոլորը, ու ինքը չի կարա մենակ Հայինը լինի: Շարլը սիրում ա Հայերին, բայց բացեիբաց դա ասել նա չի կարող:

Երեկ համացանցում խոսում էին Միհրանի ու Վարդայի կլիպի մասին, ու էս արդեն մի ամիս ա՝ խոսում են դրա մասին: Ստրիպ պարուհին դարձել ա ազգիս համար մեկ դեմքը: Էտ մի ամիս խոսալով էլ մթոմ թե PR են անում, բայց չեն հասկանում, որ շատ խոսալը դառնում ա սպամ ու հոգնացնում ա: Հիմա խոսենք մեկ այլ երգի մասին, որն այս տեքստը գրելուց մի քանի անգամ լսել եմ: Երգում են Սիրուշոն ու Ձախ Հարութը: Նրանց երգի ու կլիպի մասին շատ չխոսվեց, բայց հիմա բոլորը լսում են ու հանգստանում են այդ երգի հնչյունների ներքո: Երգը հին է, սիրված, բայց նոր շունչ ստացավ երկու հիանալի արտիստների շնորհիվ, այ սա է պրոֆեսիոնալիզմը, ոչ թե երկար խոսալը ու ստրիպ պարուհով կլիպը հարստացնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել