Սահմանվել է մայրության նպաստի նվազագույն շեմ

Armlur.am-ը գրում է.

Արդեն պատրաստ է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որում հաշվի են առնվել նաև հանրային քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկությունները: Նախագծի լրամշակված տարբերակի առանցքային դրույթներն են՝

1. Պետական նպաստների մասին ՀՀ օրենքով սահմանել, որ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար մայրության նպաստ է նշանակվում նաև չաշխատող կնոջը: Արդյունքում՝ շուրջ 30 000 չաշխատող մայրերի 2016 թվականի հունվարի 1-ից կտրվի 138 000 դրամ մայրության նպաստ (60 000 դրամ նվազագույն ամսական աշխատավարձի հաշվարկով):

1. Հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի: 2. Մայրության նպաստը հաշվարկել միջին ամսական աշխատավարձի 100 տոկոսից՝ սահմանելով միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15- ապատիկի չափով (շուրջ 1 մլն դրամ` 2015 թվականին, որի դեպքում նպաստի չափը 140 օրվա համար կկազմի 4.6 մլն դրամ և շուրջ 1.2 մլն դրամ՝ 2016 թվականին (140 օրվա համար՝ 5.5 մլն դրամ)): 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել