Հացի և հացամթերքի թանկացումը Հայաստանում շարունակվում է: Երեկ «Ժողովուրդ»-ը արձանագրել է, որ Երևանի որոշ խանութներում և սուպերմարկետներում վաճառվող հացը հերթական անգամ 10 դրամով թանկացել է:

«Տեղեկացնենք որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են, մի շարք ապրանքատեսակների դրոշմապիտակավորմանը ու թեև հացամթերքի շուկայում դրոշմապիտակավորում չկա, այնուամենայնիվ որոշ տնտեսավորողներ առիթից օգտվելով՝ բարձրացրել են նաև հացի գները»,-գրել է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել