Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը վերջին շրջանում լուրջ դժգոհությունների առիթ է հանդիսացել: Խնդրի շուրջ թերթը զրուցել է ՀՀԿ խորհրդի անդամ մասնագիտությամբ իրավաբան Գրիգոր Մինասյանի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված. 

- Պարոն Մինասյան ինչպե՞ս կմեկնաբանեք Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և ԱԺ հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի նախաձեռնության արդյունքում առաջացրած աղմուկը: Հիշեցնենք, որ նրանք հղում անելով համապատասխան կարգին, լրագրողներին զգուշացնում են ԱԺ տարածքում կրել հավատարմագիրը, այլապես կզրկվեն ԱԺ-ն լուսաբանելու հնարավորությունից՝ կորցնելով հավատարմագիրը:

- Ընդամենը՝ փոթորիկ մեկ բաժակ ջրում: Ինձ համար անընդունելի է լրագրողների գործունևության համար խոչընդոտների ստեղծումը, սակայն տվյալ դեպքում խոսքը գնում է որոշակի անհարամարությունների մասին։

-Խոչընդոտ չէ՞ առանձին լրագրողների ԱԺ չթողնելը կամ տեսախցիկներ անցկացնելու համար բյուրոկրատական աիմաստ քաշքշուկներ ստեղծելը։

-Հավատարմագրման ինստիտուտն ինքնին խոչընդոտ չէ և այն իրավաչափ է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել