«Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապսւրակում եռյակի հրավիրած հանրահավաքը, պարզվում է, առանց միջադեպերի չի անցել: Հանրահավաքին հաջորդած բազմամարդ երթի ժամանակ՝ Ամիրյան–Տաքյան փողոցների խաչմերուկում, կանգառի մոտակայքում, ոստիկանի և քաղաքացու՝ ազատամարտիկ Մարտիրոս Աճեմյանի միջև միջադեպ է տեղի ունեցել, որը վերաճել է քաշքշուկի, որից հետո ազատամարտիկը ձերբակալվել և կալանավորվել է՝ պատճառաբանությամբ, թե հարվածել է ոստիկանի աչքին:

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հաստատեցին, որ նման դեպք եղել է։ 

«Ազատամարտիկների դաշինքի» անդամ, գնդապետ Խաչիկ Ավետիսյան մեզ հետ զրույցում ասաց, որ անձնապես չի ճանաչում Մարտիրոս Աճեմյանին, բայց միջադեպի մասին լսել է: Լսել է, որ այդ ոստիկանը երթի ժամանակ քաղաքացիական հագուստով է եղել և կարգը չի հսկել: 

Ի դեպ, ազատամարտիկների խոսքով՝ Մարտիրոս Աճեմյանը ընդամենը մեկ ամիս առաջ էր դուրս եկել բանտից: Նա սպանության մեղադրանքով 15 տարով ազատազրկված է եղել»,– գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել