«ՀՀ ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Արտակ Հարությունյանը որոշել է նորարարություններ կիրառել: «Ժողովուրդ»-ի տեղեկություննեիով՝ Արտակ Հարությունյանը ամեն ինչ անում է, որպեսզի ՃՈ շարքային անձնակազմն իրեն դեմքով չտեսնի և չճանաչի: Ըստ լուրերի՝ նա անգամ առավոտյան «ռազվոդն» է այնպես անցկացնում, որ իր դեմքը չտեսնեն:
Արտակ Հարությունյանի այս մղումը բացատրվում է նրանով որ նա օրվա ընթացքում քաղաքացիական համազգեստով ու իր ենթականերին անծանոթ ավտոմեքենայով շրջում է Երևանում: Ըստ լուրերի՝նա փոիձում է իր ենթականերին բռնացնել քաղաքացիներից գումար վերցնելու «գործի վրա»: Ավելին՝ ասում են՝ նա ճանապարհային ոստիկանության մի քանի աշխատակիցների արդեն իսկ «գործի վրա բռնացրել» է և նրանց նկատմամբ ծառայողական քննություն սկսել»,–գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել