«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն առաջիկայում կարող է պաշտոնանկ արվել. ԱԺ-ում նրա ծավալած գործունեությունը նախագահականում լուրջ քննարկումների առիթ է դարձել: Բանն այն է, որ Հ. Թովմասյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո գործնականում մեկ բանով է աչքի ընկել՝ տարբեր ձևերով փորձել է բարդացնել խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների աշխատանքային պայմանները: Արդյունքում՝ ԱԺ աշխատակազմի և ընդհանրապես խորհրդարանի ղեկավարության և լրագրողների հարաբերությունները վերջին շրջանում բավական լարվել են: Եթե Թովմասյանը կարճ ժամկետում չկարողանա լրագրողների հետ իր հարաբերությունները կարգավորել, և նրա անձի նկատմամբ դժգոհությունները շարունակվեն, ապա նա իր պաշտոնում երկար չի մնա»,– գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել