Айша ДжонсԱյշա Ջոնսը սկոլիոզ (ողնաշարի թեքություն) ախտորոշումն ունեցող հայտնի մոդել է: Իր կյանքի մեծ մասը նա անցկացրել է նպատակին հասնելու համար, նա մեծ ցանկություն ուներ մոդել դառնալու: Փոքրուց նա միշտ լսել է բժիշկներից, որ նա միշտ սիրունիկ կլինի, բայց առանց վիրահատության ողնաշարը չի ուղղվի: Մասնագետներն ըստ արժանվույն չէին գնահատում Այշայի երազանքի ուժը: 24 տարեկանում նա արդեն հայտնի մոդել էր, ընդ որում՝ առանց վտանգավոր վիրահատության ենթարկելու ողնաշարը: Այդպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչ  դիզայներներից մեկը շատ կոպիտ եղանակով խնդրեց նրան լքել նկարահանման հրապարակը՝ համարելով նրա ողնաշարը անպատշեճ նկարելու համար: Առանց հետագա քննարկումների նա թողնում է մոդելային գործը և նվիրում իրեն նկարչությանը: Նա այդ առթիվ շատ չտխրեց, իր քայլով նա ցույց տվեց, որ արտաքինի վրա ֆիքսվելը սխալ է, և սկոլիոզ ունենալը դեռևս դատավճիռ չէ: 2003 թվականին Բիրմենգեմի հագուստի ցուցադրության ժամանակ մոդելային գործակալները նկատել են Այշաին. նա նորից վերականգնել է իր մոդելի կարիերիան, սակայն այժմ ընտրում է այնպիսի դիրքեր, որի ժամանակ մեջքի թեքությունը չի նկատվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել