Մերձմոսկվայում ոստիկաններին սպանել են խախտման մասին արձանագրության պատճառով (տեսանյութ)Armlur.am-ը գրում է․

Մերձմոսկվայում ճանապարհային ոստիկաններին սպանող անձինք կարող են թաքնվել Ուկրաինայի տարածքում: Այս մասին հայտարարել է սպանությանը մասնակցելու մեջ կասկածվող 37-ամյա ուկրաինացի Ռ. Դուկան:

Նա պատմել է իրավապահներին նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը կատարված դեպքերի մասին, տեղեկացնում է LifeNews հեռուստաալիքը: Կասկածյալի խոսքով, դեպքի պատճառ է դարձել մարդասպաններից մեկի վերաբերյալ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մասին ոստիկանների կազմած արձանագրությունը: Առաջինը սկսել են կրակել հանցագործները: Ոստիկանները փորձել են պաշտպանվել, նրանցից մեկին՝ ավագ լեյտենանտ Անդրեյ Եֆանովին, հաջողվել է հինգ կրակոց արձակել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել