Երկրին, մեզ շատ ես պետք...
Բայց մեզնից խռով բազմել ես Եռաբլուրի բարձունքին՝ առյուծին վայել, կորյուններով շրջապատված:
Մի ժամանակ առաջ գերազմանիդ այցի էի եկել, մի սևազգեստ կին այնտեղ լուռ կանգնած էր՝ իր մտքերի հետ կամ գուցե քո հետ էր զրուցում:
Հարց ու փորձ արեցի ու իմացա, որ զոհվածի մայր է: Որդու շիրիմին էր այցի եկել ու վերջում էլ եկել էր իր հերոս բալի հրամանատարի, իր Սպարապետի հետ անավարտ զրույցը շարունակելու:
Ինքը խոսում էր, ես արտասվում էի:
Ասում էր, որ Եռաբլուրում ննջող իր մինուճարի համար ապահով է, որվհետև դու նրա և մյուս տղերքի հետ ես, նրանց թիկունքին:
Ու էդ պահին մտածեցի, թե մենք ինչքան խեղճ ու անպաշտպան ենք, երկիրն՝ ինչքան թշվառ, որովհետև դու չկաս, չկա մեր Հաղթանակի իրական հերոսը:
Ստրուկի մեր հոգեբանությամբ հերոս պահել ու գնահատել չիմացանք:
Կենդանությանդ օրոք քեզ չհասկացանք, հիմա էլ պատգամդ կատարելու անզորություն ունենք:
Բայց Հայաստանը, մենք բոլորս քո կարիքն ունենք:
Ես սպսում եմ քո վերադարձին, որ Արժանապատիվ Հայաստանը հավերժ լինի՝ քո լուսավոր անվան պես...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել