Հենց նոր ֆեյսբուքում մտել էի մի ուրիշ աշխարհ… Սենց ասեմ՝ ֆբ-յան գելերի տունն էի…
Բայց դե ինչքան ֆբ-ն ա հին, էդքան էլ իրանք էին հին…
Իրանք էնքան հին էին, որ «Դժվար ապրուստը» իրանց համար 96 թիվն ա, ոչ թե սերիալ ա։
Էնքան հին էին, որ ֆռենդի փոխարեն կամրադ էին ասում։
Էնքան հին էին, որ ոզնին, փիղը, Խլուրդը իրանց համար բլոգեր ա։
Էնքան հին էին, որ հրաշալի քառյակ ասելով իրանք մենակ ABBA խումբն են պատկերացնում։
Իրանք էնքան հին են, որ 20 ռուբլի աշխատավՐձով մի ամիս պախատ են եղել։
Կարճ ասած էնքան հին են, որ իրանց համար Տարոնի նստավայրը քաղսովետն ա։
Ժող ջան, Աստված չանի էտ տարածքը մուտք գործեք, չեք ձգի 5 րոպե, քանի որ իրանք հին էին, բայց ամեն մեկը 1000 նոր ծալած ունի։
Ապրեք կամրադներ, ձեր շրջապատում շատ հաճելի է գտնվելը։
Հ.Գ. Մի հոգի էլ առաջարկեց ինձ ռեփորթ անեն, բայց լցոնումների միջոցով էտ օրենքը չանցավ։



