Life.panorama.am-ը գրում է․
Դերասանուհի Արփինե Իսրայելյանը, ով հեռուստադիտողին առավել շատ հայտնի է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության սերիալներից, նաև՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ամնեզիա» հեռուստասերիալից, այսօր նշում է ծննդյան 24-րդ տարեդարձը: Life.panorama.am-ի հետ զրույցում նա ուրախությամբ ասաց, որ գեղեցիկ անակնկալները և շնորհավորանքները սկսվել են դեռևս երեկ երեկոյան: «Նախ, ծննդյանս անակնկալը գիշերն է եղել. արդեն քնելու էի պատրաստվում, երբ դռան զանգը հնչեց և ներս մտան ամուսնուս ընկերը և նրա կինը: Գեղեցիկ անակնկալ էին պատրաստել հրավառության, փուչիկների և շոմպայնի տեսքով, իսկ ժամը 24:00-ին համեղ տորթ մատուցեցին: Անչափ սիրուն անակնկալ ստացվեց իրենց և ամուսնուս կողմից: Տրամադրությունս շատ բարձրացավ, ուրախացա»:
Այսօր՝ մինչև ժամը 16:00 դերասանուհին անցկացրել է նկարահանման հրապարակում, այնուհետև մայրիկի հետ շրջել է խանութներում և իր ճաշակով, իր համար մայրիկի կողմից նվեր՝ բլուզ ընտրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



