Հայաստանում Carrefour-ը կբացվի 2015թ. հունվարի վերջինLife.panorama.am-ը գրում է․

Ֆրանսիական «Կարֆուր» (Carrefour) հիպերմարկետների ցանցի բացումը Հայաստանում նախատեսված է 2015թ. հունվարի վերջին: Այս մասին նոյեմբերի 4-ին հայտարարել է ցանցի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Քրիստիան Դը Նալը` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպմանը:

Գյուղնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` Նալը նշել է, որ «Կարֆուրում» նախապատվությունը տրվելու է տեղական արտադրանքին, իսկ գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք է բերվելու անմիջապես հայ արտադրողներից:
 
Սերգո Կարապետյանն էլ հույս է հայտնել, որ տեղական արտադրողների նկատմամբ կներկայացվեն ավելի մեղմ պահանջներ, իսկ ցանցի խանութների գնագոյացումը կիրականացվի` ելնելով հայկական շուկայի առանձնահատկություններից: Նա նաև համոզմունք է հայտնել, որ «Կարֆուրի» մուտքը հայկական շուկա կնպաստի տեղական արտադրանքի որակի բարձրացմանն ու տեսականու ընդլայնմանը:
 
Քրիստիան Դը Նալը պատրաստակամություն է հայտնել Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների` խորհրդատվություններ մատուցելու վերամշակող ճյուղի տարբեր ոլորտների ընկերություններին՝ արտադրանքի որակի և տեսականու հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել