Life.panorama.am-ը գրում է․
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանընոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺսոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստումներկայացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որում հաշվի ենառնվել նաև հանրային քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկությունները:
Նախագծի լրամշակված տարբերակի առանցքային դրույթներն են՝
1. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանել, որ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար մայրության նպաստ է նշանակվում նաև չաշխատող կնոջը: Արդյունքում՝ շուրջ 30 000 չաշխատող մայրերի 2016 թվականի հունվարի 1-ից կտրվի 138 000 դրամ մայրության նպաստ (60 000 դրամ նվազագույն ամսական աշխատավարձի հաշվարկով):
2. Հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի:
3. Մայրությաննպաստը հաշվարկել միջին ամսական աշխատավարձի 100 տոկոսից՝ սահմանելովմիջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով (շուրջ 1 մլն դրամ` 2015 թվականին, որի դեպքում նպաստի չափը 140 օրվա համար կկազմի 4.6 մլն դրամև շուրջ 1.2 մլն դրամ՝ 2016 թվականին (140 օրվա համար՝ 5.5 մլն դրամ)):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



