Esem.am-ը գրում է.

Վաղը՝ նոյեմբերի 5-ին, տեղի կունենա Միհրան Ծառուկյանի և Վարդայի՝ «Люби меня всегда» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան, որի «backstage»-ը  ողողել է համացանցը:

Մինչ պրեմիերան ESem.am-ը երգչից հետաքրքրվել է, թե նկարահանման հրապարակում ի՞նչն է առավել տպավորվել նրան, տեսահոլովակի հատկապես ո՞ր հատվածը: «Ինձ համար ամեն ինչ շատ տպավորիչ էր, սակայն կառանձնացնեմ ամենավերջին տեսարանը որն անձրևի տակ էր նկարահանվում: Քանի որ այդ հատվածը նկարահանել ենք գիշերը, բավականին ցուրտ էր, և շատ դժվար էր նկարահանվել, առավել ևս՝ թաց վիճակում՝ անձրևի տակ»,- նշեց երգիչը:

Միհրանի խոսքով՝  Վարդայի հետ աշխատելիս դժվարությունների չի բախվել: «Նա ամեն ինչին բավականին պրոֆեսիոնալ է մոտենում, և բոլոր հարցերում փոխադարձ համաձայնության ենք եկել: Թյուրիմացություն կամ անհասկանալի իրավիճակ բացարձակ չի եղել»,- վստահեցրեց նա:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել