Երեկվանից Բաքվում է գտնվում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիատրոն... Երկուշաբթի սև և սպիտակ ոչխարների ԱԳՆ ղեկավար Է.Մամեդյարովի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Պ.Սիատրոն և Է.Մամեդյարովը բողոքի մուղամն էին «միացրել» և դժգոհում էին ԱՄՆ-ից... Պաշտոնական Վաշինգտոնը խիստ քննադատել էր Բաքվին քիչ թե շատ անկախ ՀԿ-ների և նրանց ղեկավարների նկատմամբ հետապնդումների համար, իսկ Հունգարիայի վարչապետ տխրահռչակ Վ.Օրբանին՝ կաշառակերության համար... Մամեդյարովի և Սիատրոյի արդարանալու բոլոր փորձերն ավարտվեցին անհաջողությամբ... Հունգարիայի ԱԳՆ հպարտանում էր իր ժողովրդի ազատատենչությամբ և անկախությամբ, բայց, չգիտես ինչու, չհիշեց ՓԱՌԱՀԵՂ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ անցյալը... Իսկ Է.Մամեդյարովն էլ ամերիկացիներին սովորեցնում էր, թե ինչ բան է ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ... Բայց այսօրվա իրադարձությունները լիովին բացահայտեցին, թե ինչի՛ համար է իրականում Բաքու այցելել Հունգարիայի գլխավոր դիվանագետը... Պ.Սիատրոն իր այցի երկրորդ օրն այցելել է Բաքվի Օտար լեզուների համալսարան և հանդիպել ռեկտոր Սամեդ Սեիդովի հետ... Այո, դա այն Ս.Սեիդովն է, ով ղեկավարում է ազեր-կոյունլուների պատվիրակությունը ԵԽԽՎ-ում... Այս անձը հայտնի է իր կենդանական ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՄԲ... Ու ոչ միայն հանդիպել է, այլև ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ է Սեիդովին շքանշանով... Վ.Օրբանի պատվիրակը նաև «շնորհակալություն» է հայտնել Սեիդովին ազեր-հունգարական հարաբերություններն ավելի ակտիվացնելու և ԵԽԽՎ-ում համագործակցելու համար... Այստեղ էր ասված. «Ձկնորը ձկնորսին տեսնում է հեռվից»... Իսկ այս պարագայում կարելի է ասել. «Ֆաշիստը ֆաշիստին տեսնում է հեռվից»...
Հ.Գ.Այս պարգևատրումով կարելի է եզրակացնել, որ Հունգարիայի կաշառակեր և ֆաշիստ վարչապետ Վ.Օրբանը ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ է հայտնում Ս.Սեիդովին որպես միջնորդի, որը Ի.Ալիևից 3 միլիարդ դոլար փոխանցեց Վ.Օրբանին մարդասպան Ռ.Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու համար... Այդ զավեշտալի գործարքից արդեն անցել է երկու տարի, բայց Հունգարիայի ներկայիս իշխանությունները դեռ իրենց THANK YOU-ն չէին հայտնել ՄԻՋՆՈՐԴԻՆ... Հիմա իսկական ժամանակն էր՝ ազեր-հունգարական տանդեմը պայքարելու է իրենց քննադատողների դեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել