Armlur.am-ը գրում է․
Նոյեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մանկական Եվրատեսիլ երգի 12-րդ մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Էլիզաբեթ Դանիելյանին (Բեթթիին) և հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանին: Մրցույթը տեղի է ունենալու 2014 թվականի նոյեմբերի 15-ին Մալթայում:
ՀՀ սփյուռքի նախարարը վստահություն հայտնեց, որ Բեթթիի երաժշտական տվյալները, գեղեցիկ ժպիտն ու բեմական անկաշկանդ պահվածքը կօգնեն՝ գրավելու ողջ աշխարհի երաժշտասեր հանրության ուշադրությունն ու համակրանքը: Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց. «Սիրելի՛ Բեթթի, ողջունելի է հատկապես մայրենիի քո հրաշալի իմացությունը և արտահայտվելու կարողությունը:
Համոզված եմ, որ Սփյուռքում ապրող ոչ մի հայ չի կարող անտարբեր մնալ, և իրենց ձայնը կտան հօգուտ քո կատարման»: ՀՀ սփյուռքի նախարարը հավելեց, որ Մալթայի հայ համայնքն անհամբեր սպասում է հայ մանուկին: Նա Բեթթիին և պատվիրակության ողջ կազմին հանձնեց Հայոց Ցեղասպանությունը խորհրդանշող «Անմոռուկ» կրծքանշաններ և կոչ արեց համերգային շրջագայության ողջ ընթացքում կրել դրանք: Նախարարը Բեթթիին նվիրեց նաև Հայրենիք-Սփյուռք գործակցությունը խորհրդանշող վերտառությամբ դրոշ, հայկական երգերի ժողովածու, խտասալիկ և հայատառ գլոբուս-լուսամփոփ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ