Newmag.am-ը գրում է․
1. Մասուր. Այն ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է վաղնջական ժամանակենրից: Մասուրը բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, իմունիտետն ու հակազդում ֆիզիկական, մտավոր եւ հոգեբանական սթրեսներին: Գիտականորեն ապացուցվել է, որ ժայռածերպերի կարմիր գեղեցկուհին պաշտպանում է լյարդը եւ մարդուն հեռու պահում ամենատարբեր բակտերիաներից:
2. Սոխ. Սա հիանալի ուտելիք է` օժտված միաժամանակ բակտերիասպան եւ հակաբորբոքային հատկություններով: Օգտակար է հատկապես հում սոխը: Ժողովրդական բժշկության գիտակներն ասում են, որ այն պարզապես քաշում-հանում է հիվանդությունն օրգանիզմից: Նրանք խորհուրդ են տալիս մշտապես խոհանոցում ունենալ մի քանի կտոր սոխ` օդը բակտերիաներից ազատ պահելու համար: Կիտրոնի հյութի հետ սոխի խառնուրդը աղիքային միկրոֆլորան վերականգնելու փորձված միջոցներից է, իսկ մեղրն ու սոխը հաջողությամբ կարող են պայքարել չոր հազի դեմ:
3. Սխտոր. Յուրահատուկ հոտով երկրորդ սոխուկազգին է, կրկին օժտված անփոխարինելի հատկություններով: Սխտորն ավելի ուժեղ բակտերիասպան է: Չնայած կողքիններին հաճախ տհաճություն է պատճառում սխտորի հոտը, բայց վիրուսների ակտիվ շրջանում կարելի է անտեսել այն` հանուն չհիվանդանալու: Հիշեք` ինչպես են տատիկները երեխաների պարանոցին սխտորի վզնոց կախում: Եթե ոչ վզնոց, գոնե որպես համեմունք օգտագործեք սխտորը ճաշերի պատրաստման ժամանակ:
4. Մեղրը. Քաղցր ոսկին հակաինֆեկցիոն հատկությամբ հայտնի էր վաղուց: Եվ միայնն վերջերս են գիտնականները հայտարարել, որ մեղրը նաեւ հակաբակտերիալ ազդեցություն ունի: Այն պարունակում է բացառիկ սպիտակուց, որը մեղուներից անցնում է մեղրին` օգնելով մարդու իմունային համակարգին դիմակայել սեզոնային վիրուսներին:
5. Կաթնաթթվային բանջարեղեն ու միրգ. Ապացուցված է, որ բարձր թթվայնությամբ կարմիր մրգերն, օրինակ, աղիքների միկրոֆլորայի լավագույն կարգավորիչներից են: Հիշեք, որ առողջ աղիքներն ապահովում են օրգանիզմի ընդհանուր իմունիտետի 80 տոկոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



