Replik.am-ը գրում է․
Եվորպական հանձնաժողովը 2014-16 թվականների համար արված աշնանային տնտեսական կանխատեսումների մեջ Եվրոմիության ռիսկերի շարքում նշել է աշխարհաքաղաքական ռիսկերի, մասնավորապես ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասին:
Նոյեմբերի 4-ին հրապարակված Եվրոհանձնաժողովի վերլուծության մեջ մասնավորապես ասվում է. «Եվրոմիության, ԱՄՆ-ի և մյուս երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիառվող պատժամիջոցների նոր շրջափուլը կարող է Եվրոպայի տնտեսական աճի համար ավելի մեծ խոչընդոտ հանդիսանալ, քան ենթադրում է այս կանխատեսումը»:
Փաստաթղթի հեղինակներն իրենց կանխատեսումների մեջ չեն բացառում, որ 2015 թվականին ԵՄ-ն կդադարի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:
Եվրոհանձնաժողովի կանխատեսումների մեջ եվրոպական կողմը խոստովանում է, որ Ռուսաստանի նկատմամաբ պատժամիջոցներ և պատասխան պատժամիջոցները ինչ-որ չափով ազդել են Եվրոմիության տնտեսության վրա: