Լավ հիշողության մասին երազում են բոլորը և հատկապես ուսանողները: Լինում են, իհարկե, եզակի դեպքեր, երբ վատ հիշողությունը, մոռանալը միակ լավ տարբերակն է թվում, բայց ավելի հաճախ մենք մեղադրում ենք ինքներս մեզ ինչ-որ բան (և հատկապես եթե այն շատ կարևոր է) մոռանալու համար: Տարիքի հետ նույնպես սրվում են վատ հիշողությունը, մոռացկոտությունը, ցրվածությունը: Դրա համար պետք է առաջին հերթին կարգավորել սնունդը:
Ահա այն առաջնահերթ վիտամինները, որոնք անհրաժեշտ են ուղեղին հիշողությունը կարգավորող գործառույթն իրականացնելիս:
Վիտամին C. լավացնում է հիշողությունը բարձրացնելով նաև դիմադրողականությունը: Ուշացնում է ծերացման գործընթացը: Մեծ քանակությամբ C վիտամին են պարունակում բուլղարական քաղցր պղպեղը, կիվին, ավոկադոն, սև հաղարջը, ելակը, ցիտրուսային մրգերը, լոլիկը,անանսը, կանաչեղենից մաղադանողը, սոխը:
Վիտամին B1. Անմիջական ազդեցություն ունի հիշողության վրա: Այն կարելի է ստանալ ընկույզից, ոլոռից, հացահատիկներից, նպարեղենից և ձվի դեղնուցից:
Վիտամին B2. Այն օգնում է կենտրոնացնել հիշողությունը: Այս վիտամինով հարուստ են անյուղ կաթը և կաթնամթերքը կաթնաշոռը, պանիրը:
Վիտամին B12. Նպաստում է լավ հիշողություն ունենալուն: Այս վիտամինը պայքարում է նաև վատ տրամադրության դեմ: Այն առկա է կաթի, մսի, իսկ ավելի կոնկրետ երիկամների, սրտի և թոքի մեջ: Այս վիտամինից կգտնեք նաև ծաղկակաղամբի , ծովախեցգետնի և ձկնեղենի մեջ:
Վիտամին E. Խոչընդոտում է հիշողության վատթարացումը: Մեծ քանակությամբ այս վիտամինից են պարունակում ընկույզները, արևածաղիկը, բրինձը և ձուն:
Վիտամին K. Այս վիտամինով հարուստ են հատկապես կանաչ թեյը, ծաղկակաղամբը, դդմիկը:



