Մեռան ասելով, թե Սիգի որսն արգելված է, թե վերացման եզրին է, թե Սևանի էկոլոգիան վտանգված է: Եթե արգելված է, ապա ինչպե՞ս են վաճառում, ինչու՞ չեն բռնում հենց վաճառողին: Եվ գիտե՞ք ինչն է զարմանալին. վաճառում են հենց Արաբկիրի ոստիկանական բաժնի մոտ գտնվող Կրպակ խանութի դիմաց: Այն տպավորությունն է ստացվում, որ ոստիկանները տեղյակ են: Այլապես ինչպե՞ս բացատրել։ Ու համարյա մեկ ամիս է՝ վաճառում են ու կվաճառեն, քանի քոքը իսպառ չեն վերացրել: Այն էլ ինչ թոթոլ սիգաներ, հատը կկշռի ամենապակասը 1.5 կգ: Սիրտս ցավ է ապրում: Դիտմամբ չեմ գնում, որ մնա վրաները, բայց արի ու տես վաճառում են ու վաճառում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել