Life.panorama.am-ը գրում է․
Վերջին տասը տարիներին աստղերի շրջանում մայրանալու մասին փաստերը ռեկորդային են. հաջողակ երգչուհիներ, դերասանուհիներ, ֆոտոմոդելներ մայրիկ են դառնում դեռևս վաղ տարիքում: Չնայած երիտասարդ տարիքին, մայրությունը նրանց չի խանգարում շարունակել ու զարգացնել իրենց կարիերան:
Աստղային երիտասարդ մայրիկներից է Ջեյմի Լինն Սպիրսը, երբ դստերն ունեցավ 17 տարեկանում: Ջեյմի Սփիրսը, ով Բրիթնի Սփիրսի հարազատ քույրն է, հաղորդավարուհի էր և երգչուհի: Երեխայի հայրը Քեյսի Օլդրիջն է, ով աղջկան լքեց հղի վիճակում և չցանկացավ զբաղվել երեխայի դաստիարակությամբ: Այժմ Ջեյմին համատեղում է միայնակ մայրությունը երգչուհու, դերասանուհու կարիերայի հետ:
Երգչուհի Սոլանժ Նոուլզն է, ով մայր է դարձել 18 տարեկանում: Նա ամուսնացել է երեխայի հոր՝ Դենիել Սմիթի հետ 2004-ի փետրվարին, իսկ ութ ամիս հետո լույս աշխարհ է եկել նրանց որդին՝ Դենիել Ջուլս Ջեյ Սմիթը: Երգչուհին զղջում է, որ շատ վաղ հասակում է երեխա ունեցել, սակայն որդու ծնունդը նա իր կյանքի լավագույն իրադարձությունն է համարում:
Ֆոտոմոդել Նիկի Թեյլորը իր երկվորյակներին՝ Ջեկին և Հարիսոնին ունեցել է 19 տարեկանում: Նրանց հայրը Նիկիի հետ երկար չի ապրել: 2006 թվականին Նիկին ամուսնացել է Բերնի Լամարայի հետ և նրանց ամուսնության ժամանակ Նիկին ունեցել է ևս երկու երեխա:
Լերա Կուդրյավցևան մայր է դարձել 18 տարեկանում, երբ տակավի սովորում էր ինստիտուտում ծանոթացել ու ամուսնացել է Լասկովիյ մայ խմբի երաժիշտներից մեկի հետ: Զույգերը միասին ապրել են 2 տարի, իսկ 1990-ին Լերան տղա է ունեցել՝ Ժան, որին այդպես անվանել են ի պատիվ Ժան Կլոդ Վան Դամի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



