Դուր եկած աղջկան առաջին անգամ հպվելն անմոռանալի զգացողություն է։ Մեծ հավանականությամբ դուք ապագայում ավելի հաճելի ֆիզիակական կոնտակտներ կունենաք, սեքս էլ կլինի, բայց ձեռքերի, այտերի, ուսերի, կոնքերի առաջին հպումն արհամարհել չի կարելի, որովհետև այն հույժ կարևոր է հետագա հարաբերությունների համար։ Գոյություն ունեն մի շարք բավականին ունիվերսալ կանոններ՝ այդ հոգեբանական պատնեշը հաղթահարելու համար, որը խանգարում է մեզ լիարժեք վայելել այդ պատասխանատու պահը։
Եթե նա սառն է, ապա վերցրու նրա ափերը քո ափերի մեջ ու շփիր
Հավանաբար, սա միշտ չէ, որ հարմար է անել, բայց եթե քեզ դա հաջողվի և դու այդ ողջ միզանսցենան կարողանաս պարուրել իրոնիկ երանգներով, ապա նա հավանաբար կժպտա, ու այդժամ հնարավոր կդառնա ավելի մտերմիկ կոնտակտ։ Այս կերպ դու նրան ազդանշան ես ուղարկում, որ դու միշտ պատրաստ ես կիսվել քո ջերմությամբ՝ թե՛ մարմնական, թե՛ հոգևոր։
Հանիր նրա դեմքի վրայի թարթիչը
Իհարկե, այս ժեստն ավելի հատուկ է արդեն ձանձրացրած ռոմանտիկ սերիալների համար, քան իրական կյանքի, բայց եթե դուք այն կարողանաք անթերի կատարել, դա կարող է աղջկա վրա ցնցող տպավորություն թողել։ Անելով դա՝ դու կարծես ասում ես նրան. «Ես ուշադիր հետևում եմ քեզ, և ոչ մի դետալ, անգամ ամենաչնչինը չի կարող խուսափել իմ ուշադրությունից»։
Բռնիր նրա ձեռքն ու ինչ-որ տեղ տար նրան
Նման վարքը հատուկ է ալֆա արուներին՝ բնության մեջ, ինչը դուր է գալիս իգական սեռի ներկայացուցիչներին։ Չափավոր կոպիտ, վստահ ու համառ այս շարժումը վկայում է այն մասին, որ կնոջ կողքին լիդեր է, ով ի զորու է պաշտպանել ու երաշխավորել կայուն դիրք սոցիումում։
Առաջարկիր գուշակել նրա ձեռքի ափով
Այս հնարքը թույլ է տալիս որոշակիորեն լկստված սրամտություն։ Մինչ նա ուշիմ հետևում է, թե ինչպես ես դու մատովդ անցկացնում նրա ափի միջով, դու կարող ես անհետևանք ֆլիրտ անել նրա հետ։ Նման դիրքում նույնիսկ «Աստված իմ, ես քեզ մերկ եմ տեսնում, սպասիր-սպասիր… վայ… կարելի է մի հատ էլ նայեմ» արտահայտությունը չի առաջացնի ոչինչ՝ բացի ժպտից կամ ծիծաղից։
Առաջարկիր «ձեռքի ուժի» կատակային մրցում
Դա հնարավորություն կընձեռի Ձեզ ձեռքի պարզ հպումով ցույց տալ նրան քո գերակայությունը՝ որպես տղամարդ-լիդեր, բայց պետք չէ անել սա, եթե նա ավելի մկանոտ ձեռք ունի, քան դու։
Հպվիր նրան պարելու ժամանակ
Թվում է, թե տարօրինակ խորհուրդ է. ինչպե՞ս կարելի է պարել առանց իրար դիպչելու։ Բայցևայնպես, հաշվի առ, որ նման հնարավորությունը ձեռքից բաց թողնել չի կարելի ոչ մի դեպքում։ Չէ՞ որ պարի յուրահատուկ աորան թույլ է տալիս տղամարդուն հպվել կնոջ մարմնի գրեթե ցանկացած մասի (ԳՐԵԹԵ՛)։ Օրինակ՝ նա դեմ չի լինի, եթե Ձեր ձեռքը լինի նրա կոնքին, իսկ հետո կարելի է ավելի մոտենալ իրար, իսկ մնացածը թող արդեն հորմոններն անեն։
Առաջարկիր նրան մերսում անել
Եթե նա ասում է, որ հոգնած է ու իրոք հոգնած տեսք ունի, ապա զուր ժամանակ մի կորցրու ու առաջարկիր մերսել նրա ուսերը։ Այս առաջարկն ամենայն հավանականությամբ հավանություն կստանա, իսկ քո ձեռքերը հիանալի հնարավորություն կունենան նրան դիպչելու։ Ճիշտ է, խիստ ցանկալի է և նույնիսկ պարտադիր, որպեսզի դուք իրոք մերսել իմանաք, այլապես կարող եք սեղմել նրա նյարդը ու ընդհուպ մինչև ապտակ ստանալ արդյունքում։



