Աշխարհը լի է առեղծվածներով, որոնց պատասխանները մարդկությունը որոնում է արդեն հարյուրավոր տարիներ։ Այս հոդվածում ներկյացված են մի քանի առեղծվածային երևույթներ, որոնք ուսումնասիրվել են բժիշկ Բրյուս Գրեյսոնի կողմից և նկարագրվել «Մտերիմների վաղահաս մահվան կանխազգացում» գրքում։ Բժիշկ Գրեյսոնի կարծիքով՝ այսպիսի դեպքերը վկայում են, որ մարդու գիտակցությունը շարունակում է ապրել այն բանից հետո, երբ նա հրաժեշտ է տալիս երկրային կյանքին։

Visions

Ջերմության մեջ տղան տեսել է քրոջը ննջեցյալ հարազատների թվում։

boy-sleep-shutterstock_209497261-WEBONLY-480x320

Գրեթե երկու օր շարունակ իննամյա Էդդի Կուոմոն գտնվում էր տենդի մեջ։ Նա արթնացավ գիշերվա ժամը երեքին, և երբ տենդը թուլացավ, պատմեց իր ծնողներին ու բժիշկ Դեյլին, որ զառանցանքի մեջ տեսել է իր ընտանիքի հանգուցյալ անդամներին, այդ թվում՝ իր պապիկին։

Հանգուցյալ հարազատների մեջ տղան տեսել է իր 19-ամյա քույր Թերեզային, ով այդ ժամանակ քոլեջում էր սովորում։ Էդդիի հայրը դրանից մի քանի օր առաջ խոսել էր դստեր հետ։ Այդ ժամանակ նա ողջ և առողջ էր։ Նույն օրը ընտանիքն իմացավ, որ Թերեզան մահացել էր ավտովթարում՝ Էդդիի տեսիլքից ընդամենը մի քանի ժամ առաջ։

Բժիշկ Դեյլը պատմեց այս դեպքի մասին, և այն ներառվեց Բրեդ և Շերի Հանսեն Սթիգերների գրքում, որը լույս ընծայվեց 1995 թ.-ին։  

Ավտովթարի ժամանակ կինը տեսնում է իր հորը, ով մահացել էր դրանից մեկ ժամ առաջ։

Մի հնդկուհի ավտովթարի ենթարկվեց և կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացավ։ Նա ասաց այն անծանոթին, ով նրան օգնություն էր ցույց տալիս.  «Եթե հասնեք մոտակա հնդկական ռեզերվացիային (բնիկների բնակավայր), խնդրում եմ, հայտնե՛ք մորս, որ ամեն ինչ կարգին է։ Դեռ ավելին, ես պարզապես երջանիկ եմ, քանի որ այստեղ հորս հետ եմ»։

Օտարականը գտավ նրա մորը և կատարեց հանգուցյալի խնդրանքը։ Պարզվեց, որ աղջկա հայրը դստեր մահից դեռևս մի ժամ առաջ հանկարծամահ էր եղել։

Այս դեպքը նկարագրվել է հոգեբույժ Էլիզաբեթ Կյուբլեր-Ռոսսի կողմից 1983 թ.-ին լույս տեսած «Երեխաների ու մահվան մասին» գրքում։   

Մահամերձ կինը տեսել է իր ողջ-առողջ որդուն հիվանդ ու մահացած վիճակում։

Eddie-horse-back-480x320

Այս պատմությունը եղել է Անգլիայում 19-րդ դարում։ Միսիս Հիկսը մահամերձ պառկած էր։ Այդ ժամանակ նրա որդի Էդդին գտնվում էր Ավստրալիայում, և նրա բոլոր հարազատները կարծում էին, որ Էդդին ողջ-առողջ է։ Միսիս Հիկսն ասաց.

- Իմ որդի Էդիին հիվանդ է, նա ընկավ։ Նա շարունակում էր խոսել իր որդու հիվանդության մասին մինչև իր մահը, որը վրա հասավ հենց այդ օրը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Էդդին հիվանդացել է և տենդի մեջ ընկել է ձիուց, իսկ տղայի մահը վրա է հասել հենց այն պահին, երբ նրա մայրը տեսիլք է տեսել։

Այս դեպքը հրատարակվել է 1899 թ.-ին «Հոգեբանական հետազոտությունների համայնքի աշխատությունները» ամսագրում։

Տղան  իր մոր նախկին սիրեցյալին տեսել է մահացած վիճակում։

7-ամյա տղան մահանում էր լեյկոզից, սակայն նա հասցրեց մորը պատմել, որ  եղել է երկնքում և այնտեղ հանդիպել է այն մարդու հետ, ով իրեն պատմել է, որ եղել է իր մոր սիրեցյալը և մահացել է ավտովթարի մեջ։ Մայրը վստահ էր, որ երբեք չի պատմել որդուն իր նախկին սիրեցյալի մասին։ Հետագայում տղայի մայրն իմացավ, որ իր նախկին սիրեցյալը մահացել է այն նույն օրը, երբ իր որդին տեսիլք է տեսել։

Այս դեպքի մասին պատմել է մանկաբույժ Մելվին Մորսը 1990 թ.-ին լույս տեսած «Լույսին ավելի մոտ. մանուկների մահամերձ անհանգստությունների ուսումնասիրություն» գրքում։

«Օ, Ուիլ, դու նույնպես այստե՞ղ ես»:

Թոռներով շրջապատված մի տարեց ամերիկուհի մահանում էր։ Նրա վերջին խոսքերն էին. «Օ, Ուիլ, դու նույնպես այստե՞ղ ես»։ Նրա ընտանիքի միակ անդամը, ում անունը Ուիլ էր, նրա պապիկի եղբայրն էր, ով Անգլիայից էր։ Նրա ընտանիքն ավելի ուշ իմացավ, որ Ուիլը մահացել էր իր ազգականուհու մահից երկու օր առաջ։

Այս դեպքը նկարագրվել է բժիշկ Յան Սթիվենսոնի կողմից 1959 թ.-ին լույս տեսած «Անհամար փաստեր հեռազգայական ընկալման մասին» գրքում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել