Հասմիկ Ղարիբյանը ցանկանում էր կանանց հումորի ակումբ բացել ՀայաստանումYerkir.am-ը գրում է.

Հասմիկը ոնց որ կադրում էր` աշխույժ, դրական լիցքեր հաղորդող, նույն կերպ էլ կադրից այս կողմ` կյանքում էր. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց դերասան Ռաֆայել Երանոսյանը` խոսելով դերասանուհի Հասմիկ Ղարիբանի մասին:

Երանոսյանը նշեց, որ Հասմիկ Ղարիբյանի հետ սկսել է համագործակցել, երբ «Կարգին հաղորդման» մեջ է նկարահանվել /2007 թվականից/:

«Այդ ժամանակ ծանոթացանք ու դարձանք ընկերներ: Հետո, իհարկե, մեր ծանոթությունն ավելի խորացավ ու ուղղակի իրար հարազատ մարդիկ էինք դարձել: Հասմիկն իր տեսակով, գեղեցկությամբ ու հմայքով առանձնացող կերպար էր, ժամերով կարող էիր ուղղակի նստել ու զրուցել իր հետ»,-ասում է Երանոսյանը:   Նա հիշեց նաև, որ վերջին անգամ Հասմիկ Ղարիբյանի հետ մեկ բեմում են եղել 2012-ին, երբ հյուրախաղերով /«No comment»/ գնացել էին ԱՄՆ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել