Կարծում եմ, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մի փոքր շտապեց՝ ԼՂՀ ճանաչման հարցը կրկին մեջտեղ հանելով: Անհրաժեշտ է սպասել, որպեսզի մեզ ընդունեն, բնականաբար գրկաբաց (ՃՃՃ), եվրասիական միություն և շարժվել ըստ այդ միությունում ընդունված կարգի. այսինքն՝ ԼՂՀ-ում անցկացնել ՀՀ-ի հետ միանալու հանրաքվե և դրանով մեկընդմիշտ փակել այդ հարցը: Ճիշտ այնպես, ինչպես վարվեց ՌԴ-ն Ղրիմի պարագայում: Կարծում եմ, որ այս դեպքի համար հաստատ ճշմարիտ չի կարող լինել «Այն, ինչ թույլատրված է Զևսին, արգելվում է եզին» պնդումը: Ինչը նշանակում է, որ եթե մեզ պարտադրել են անդամագրվել ինչ-որ մի կառույցի, ապա մենք պետք է գոնե որևէ օգուտ քաղենք այդ անդամակցումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել