Երկու երիտասարդ ընկերներ հրաշալի տարբերակ են մտածել անտուններին օգնելու համար. նրանք իրենց բեռնատարը փոքրիկ շարժական լվացքատան են վերածել՝ հնարավորություն տալով անտուններին իրենց հագուստը լվալ, չորացնել ու հետ վերցնել։ 

homeless-moving-laundromat-orange-sky-laundry-australia-2

20-ամյա ընկերները՝ Լուկաս Պանչեթն ու Նիկոլաս Մարչեսին, իրենց նախագիծը սկսեցին իրագործել իրենց հին բեռնատարով։ Կամավորների նվիրատվության շնորհիվ նրանք հնարավորություն ունեցան երկու լվացքի մեքենա ու չորացուցիչ ապահովել, որոնք թույլ են տալիս ժամում 20 կգ լվացք անել անտունների համար։

homeless-moving-laundromat-orange-sky-laundry-australia-6
«Orange Sky Laundry» նախագիծը մեկնարկել  է հուլիսին ու այժմ իր փորձարկման շրջանում է։ Այս ընթացքում շարժական լվացքատունը շաբաթական հինգ օր աշխատում է Բրիսբենի տարածքում։ Եթե նախագիծը հաջող լինի, կազմակերպությունը կարող է սկսել աշխատել արդեն Ավստրալիայի ողջ տարածքով։

homeless-moving-laundromat-orange-sky-laundry-australia-3
20-ամյա Լուկաս  Պենչետն ու Նիկոլաս Մարչեսին նկատեցին, որ բավարար քայլ չի կատարվում անտունների հիգիենային հետևելու համար։ Այդ պատճառով նրանք անտունների համար հիմնեցին Ավստրալիայի առաջին փոքրիկ շարժական լվացքատունը։ Այժմ նրանք շաբաթական 5 օր շրջում են Բրիսբենի տարածքում ու լվանում անտունների կեղտոտ հագուստը։

homeless-moving-laundromat-orange-sky-laundry-australia-5homeless-moving-laundromat-orange-sky-laundry-australia-4homeless-moving-laundromat-orange-sky-laundry-australia-1Շատերս որոշակի առավելություններ ունեք, որոնք իսկապես թերագնահատում ենք։ Տղաների նախաձեռնությունը կարող է ոգեշնչել մեզ նկատել այն առավելությունները, որ ունենք մենք, և որը չունեն մյուսներն ու դա օգտագորելով՝ փորձենք օգնել մյուսներին ու աշխարհն ավելի լավ տեղ դարձնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել