Ես չեմ գործում և չեմ կարող գործել Հայաստանից ստացած հրամաններով. Շառլ ԱզնավուրYerkir.am-ը գրում է.

Թուրք հայտնի պրոդյուսեր, մենեջեր Էրքան Օզերմանը Փարիզում հարցազրույց է վարել ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի հետ:

Ստորև կրճատումներով ներկայացնում ենք Շառլ Ազնավուրի՝ թուրքական Posta-ին տված հարցազրույցը. 

-Կարծիք կա, որ Շառլ Ազնավուրը հայ լինելու պատճառով չի սիրում թուրքերին և դեմ է Թուրքիային: 

-Սուտ է (!): Մինչ օրս իմ բերանից Թուրքիայի դեմ մի նախադասություն անգամ դուրս չի եկել: Թե կա՝ գտեք: Հայկական ծագման համար մեկին մեղավոր ճանաչելն ու թիրախ դարձնելը ո’չ խղճին, ո’չ էլ մարդկությանը հարիր չէ: «Հայկական ծագումով՝ թուրքի թշնամի»` այս նախադասությունը, որ չգիտեմ` ում կողմից է հորինվել, ինձ շատ է վիրավորում… Գիտե՞ք, հանգուցյալ մորս ամենամտերիմ ընկերը թուրք էր՝ Ֆերդա Քահրաման: Ֆերդան կարեւոր գործարար էր: Թուրքիայի պատվավոր հյուպատոսն էր Կորեայում: Երիտասարդ հասակում մահացավ Իզմիրից Չեշմե ճանապարհին՝ ավտովթարից: Երբ հիշում եմ, սրտնեղում եմ: Եթե հնարավոր լինի և 64 տարի անց Թուրքիա գամ, առաջինը նրա դստրերին կայցելեմ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել