Սամվել Ալեքսանյանը՝ մրցակցությունից դուրս. ԵՏՄ պայմանագիրը նրա օգտի՞ն էրArmlur.am-ը գրում է․

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր խորհրդարանում չցանկացավ պատասխանել քաղաքական հարցերի և անդրադարձավ իր ոլորտին վերաբերող մի քանի հարցի: Լրագրողների այն հարցին, թե տարօրինակ չէ, որ ԵՏՄ հետ բանակցություններում 3 խումբ ապրանքների մասով հատուկ բանակցել են: Մեկը՝ ռազմական տեխնիկան է, մյուսը՝ ավիացիան, երրորդը՝ շաքարավազը, Շաբոյանը նշեց, որ այդ մասով բանակցություններից տեղյակ չէ, սակայն շաքարավազի շուկան գտնվում է իրենց դաշտում: «Մենք բազմաթիվ անգամ ուսումնասիրել ենք շաքարավազի շուկան, և գները մեր երկրում ամբողջությամբ համապատասխանում են միջազգային գներին: Համապատասխան ներկայացված տնտեսվարողի փաստաթղթերի՝ շաքարավազի հիմնականում հումք է ներկրվում, տեղում արտադրվում է շաքարավազը, և բնականաբար, տեղական արտադրությունն ավելի էժան է նստում, քան պատրաստի շաքարավազի ներկրումը», – ընդգծեց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել