Միհրան Ծառուկյանի կամ Վարդայի PR մենեջերը Էմիի ստիլիստի հետ դժոխք ա ընկնելու: Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում քննարկվում է, որ Միհրանը ու Վարդան ինչ-որ տեսահոլովակ են նկարահանելու ու նույնիսկ երգելու են: Խոսքը մեր մեջ, ես տենց էլ չհասկացա, Վարդան հիմա երգչուհի ա, թե պարուհի, բայց ինչպես Հայաստանում ընդունված է, մարդ եթե մտնում ա Շոուբիզ, ինչ ուզում ա կարա անի ու էս հիմնավորումով էլ կարանք ասենք, որ եթե Վարդան երգչուհի ա, ապա Միհրանն էլ հայտնի պրոդյուսեր ա:
Բայց սրա մասին չեմ ուզում խոսեմ: Էտ ո՞ր գրագետի խելքին ա եկել, որ ժողովրդին կարելի ա գրգռել ու մի փոքր ցուցադրել այդ հրաշք «երգիչների» «հրաշք» տեսահոլովակից մի քանի կադր: Լավ ասենք, թե էտի շոուբիզում ճիշտ ա, որ շահագրգռեք, բա ինչի՞ եք հիմար անոնս հավաքել, սենց հիմար անոնսով ուզում եք մարդկանց գրավել։
Ես էս անոնսից հասկացա, որ էս տեսահոլովակին ընդհանրապես սպասել պետք չի, որովհետև.
1. Տեսանյութը նման ա Լիլիթ Հովհաննիսյանի վերջին տեսանյութին:
2. Միհրանը Վարդային անձրևի տակ պաչպչելու ա, այսինքն մտահղացման հեղինակները էլի հույսը 18+ վրա են դրել:
3. Էլի թանկանոց ավտոներ ա, որը իհարկե պռակատ ա, ու երևի կյանքում իրանք չէին էլ քշել, այսինքն՝ ստանդարտ տեսահոլովակա:
Մի խոսքով ասած. շուտով մեզ կսպասվի Միհրանի ու Վարդայի ստանդարտ տեսահոլովակը ու ստանդարտ երգը:



