Մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ մեզ ձախողակ ենք զգում։ Չնայած սա նորմալ զգացում է, սակայն դու պետք է կարողանաս քեզ և կյանքին, առհասարակ, այլ տեսանկյունից նայել։ Միայն նրա համար, որ դու միլիոնատեր չես, չես ապրում մեծ առանձնատանն ու ճոխ մեքենա չես վարում, չի նշանակում, որ ձախողակ ես։ Իրականում ճիշտ հակառակը։ Ահա 20 նշան, որ դու իրականում հաջողության ես հասնում կյանքում։

1 Քո փոխհարաբերություններն այլևս այնքան դրամատիկ չեն, ինչպես առաջ։ Եթե փոխհարաբերությունների մեջ դրամաները գերակշռում են, նշանակում է, դեռ չես հասունացել։ Տարիքի հետ մենք պետք է հասունությունը ձեռք բերենք։ Սակայն եթե քեզ մոտ արդեն ստացվել է այդ ամենի միջով անցնել ու ետևում թողնել, ուրեմն դու հաջողության ես հասել։
2 Դու այլևս չես վախենում օգնություն ու աջակցություն խնդրել։ Օգնություն խնդրելը թուլության նշան չէ։ Իրականում դրա համար մեծ ուժ է հարկավոր։ Աշխարհում ոչ ոքի դեռ չի հաջողվել հաջողության հասնել բոլորովին միայնակ ու բոլորից առանձնացված։ Նպատակներին հասնելը թիմային աշխատանք է պահանջվում։ Օգնություն խնդրելը այն բանի նշանն է, որ դու հասունացել ես որպես անհատ։
3 Դու բարձրացրել ես քո չափորոշիչները։ Դու այլևս չես կարողանում հանդուրժել վատ պահվածքը՝ թե՛ մյուսներից, թե՛ ինքդ քեզնից։ Դու քո կյանքում պահում ես այն մարդկանց, ովքեր պատասխանատվություն են կրում իրենց արարքների համար և այլևս ժամանակ չես վատնում «էներգիայի վամպիրների» հետ։
4 Դու բաց ես թողնում այն ամենն, ինչը քեզ երջանիկ չի դարձնում։ Ո՛չ, սա ամենևին էլ եսասիրական չէ, որքան էլ որ թվա, որ այդպես է։ Իսկապես հաջողություն է, երբ կարողանում ես սիրել քեզ այնքան, որ «ոչ» ասես այն ամենին, ինչը քեզ դժբախտացնում է, չի ծառայում քո նպատակներին ու քեզ ներքև է քաշում։
5 Եղել են այնպիսի պահեր, երբ գնահատել ես նրան, ում տեսել ես հայելու մեջ։ Իրականում, դու պետք է գնահատես այն մարդուն, ում կտեսնես հայելու մեջ յուրաքանչյուր պահի, որ կնայես դրան։ Սակայն եթե քո դեպքում դա այդպես չէ, երբ դա պատահի, ուրեմն հաջողության ես հասել։ Սիրի՛ր քեզ. դու հրաշալի ես։
6 Դու սովորել ես, որ ձախողումներն ու խնդիրներն ինքնազարգացման մի մասն են։ Հնարավոր չէ մշտապես 100 տոկոսով հաջողակ լինել։ Դա պարզապես իրական չէ։ Կյանքն այդպիսին է՝ հաղթանակներով ու պարտություններով։ Այնպես որ անհաջողությունները, որոնց կհանդիպես կյանքում, դիտարկիր որպես ինչ-որ ավելի լավ մի բանի տանող ճանապարհին հանդիպող քարերի, որոնք պարզապես պետք է հաղթահարել ու անցնել։ Իրականության մեջ չկա այսպես կոչված ձախողումներ, դրանք պարզապես կյանքի ճամփորդության միայն մի մասն են կազմում։
7 Քո կողքին կան այնպիսի մարդիկ, ովքեր քեզ համար ամեն ինչ կանեն։ Եթե դու քո կողքին այնպիսի մարդիկ ունես, ովքեր մեջքիդ կկանգնեն, և եթե հասկանում ես, թե ովքեր են միայն ձևացնում, թե կկանգնեն, ուրեմն հաջողության ես հասել։ Սա կարող է ցավ պատճառել, սակայն, երբ դու սովորում ես տեսնել դավաճանության նշանները, դու հեռու ես մնում այսպիսի մարդկանցից։
8 Դու չես բողոքում։ ...որովհետև գիտես, որ իրականում չես կարող ոչնչից բողոքել։ Եթե, իհարկե, սարսափելի փորձառության միջով չես անցել ու ցավալի կորուստներ չես ապրել։ Իսկ այն, ինչ մենք ապրում ենք ամեն օր, պարզապես առօրյա խնդիներ են։ Իսկ հաջողակ մարդիկ գիտեն դա, և նրանք ապրում են երախտագիտության զգացումով, որովհետև գնահատում են այն ամենն, ինչ ունեն։

9 Դու կարողանում ես տոնել մյուսների հաջողությունները։ Միայն այն, որ մյուսները հաջողության են հասնում, դա քեզ ձախողակ չի դարձնում։ Ծափահարիր այն մարդկանց, ովքեր բարձրանում են։ Որքան ավելի շատ դրական էներգիա տաս մարդկանց հաղթանակներին, այնքան ավելի շատ քոնը կստեղծես։
10 Դու կրքեր ունես, որոնց ուզում ես հետևել։ Դու իներտ չես։ Դու գիտես, որ ինչ-որ հրաշալի մի բանով կարող ես քո ներդրումն ունենալ այս աշխարհում։ Դու յուրահատուկ տաղանդ ու շնորհ ունես։ Դու ոչ միայն գիտես ու ճանաչում ես դրանք, այլև հետևում ես դրանց։
11 Քո կյանքում կան այնպիսի բաներ, որոնց անհամբերությամբ սպասում ես։ Երբ չունես այնպիսի ոգեշնչող բաներ քո կյանքում, որոնց դու սպասում ես, ուրեմն դու դանդաղ մահանում ես ներսից։ Հաջողակ մարդիկ իրենց առջև այնպիսի նպատակներ են դնում, որոնց հանդեպ կրքով լցված՝ ուզում են հաղթահարել։ Նրանք թույլ են տալիս, որ այս ոգևորությունն իրենց կյանքի շարժիչը դառնա։
12 Դու այնպիսի նպատակներ ես ունեցել, որոնք իրականացել են։ Չնայած ձախողումները կյանքի մի մասն են կազմում, դու կյանքում հաղթանակի համը ճաշակել ես, գիտես, և դա քեզ էներգիա է տալիս։
13 Դու կարեկցում ես մյուսներին։ Կարեկցանքի զգացումից զուրկ մարդը մահացած է ներսից։ Կարեկցանքը հավասար է աշխարհում սիրո և դրական էներգիայի տարածմանը։ Հաջողակ մարդիկ գիտեն սա։ Նրանք սիրում են մյուսներին, ինչպես ընտանիքի անդամներին կսիրեին։
14 Դու խորն ես սիրում ու ինքդ քեզ բացում ես մյուսների առաջ՝ պատրաստ լինելով սիրվել։ Սերը ռիսկային ու երբեմն վախեցնող է մարդկանց համար։ Դա մի բան է, որին բոլորս ենք ձգտում, սակայն միաժամանակ վախի զգացումով լցվում՝ մերժման վախի։ Եթե դու քո սիրտը բացես սիրելու ու սիրված լինելու առաջ, դու հաջողության կհասնես։
15 Դու հրաժարվում ես զոհ լինել։ Դու գիտես, որ միշտ չէ, որ կյանքում ամեն ինչ ինքնըստինքյան է պատահում։ Շատ ժամանակ դու քո կյանքի փորձառությունների «համաստեղծողն» ես։ Հաջողակ մարդիկ գիտեն սա և հրաժարվում են կյանքի տարբեր փորձառությունների պատճառով իջնել ու ճնշվել։ Սա նրանց բարձրացնում է ու հնարավորություն տալիս հաղթել։
16 Դու չես մտահոգվում, թե ինչ են մտածում մյուսները։ Դու հասկանում ես, որ չես կարող գոհացնել բոլորին։ Դու գիտես, որ այն չափորոշիչները, որոնցով հասարակությունը դատում է մարդկանց, հաճախ անիրական են։ Այնպես որ դու հավատարիմ ես մնում ինքդ քեզ ու սիրում ես այն մարդուն, ով կաս։
17 Դու միշտ նկատում ես լուսավոր կետը։ Կյանքը կարող է լի լինել հիասթափություններով, եթե դու ընտրես դրանք նկատելն այդ տեսանկյունից։ Սակայն դրանք նաև սովորելու հնարավորություններ են իրենցից ներկայացնում։ Ոչ մի բացասական կենսափորձ երբևէ վատնված չէ, քանի դեռ սովորում ես դրանցից։

18 Դու ընդունում ես այն, ինչ չես կարող փոխել։ Եկեք ընդունենք, որ կյանքում շատ բան մենք պարզապես չենք կարող փոխել։ Միակ բանը, որ կարող ես փոխել, այն է, թե ինչպես ես դրանց նայում։ Եթե կարողանաս բացասական վերաբերմունքդ փոխել դրականի, ապա դու հաջողակ ես։
19 Դու փոխում ես այն, ինչ կարող ես։ Եվ նորից եկեք ընդունենք, որ շատ բան կա, որ մենք կարող ենք փոխել։ Հաջողակ մարդիկ ձեռքերը ծալած չեն նստում բացասական այնպիսի մի բանի շուրջ, ինչը նրանք կարող են փոխել։ Նրանք դուրս են գալիս ու ինչ-որ բան անում՝ բացասականը փոխելու համար։
20 Դու երջանիկ ես։ Կարևոր չէ, թե որքան է բանկային հաշիվդ, որքան մեծ է տունդ, կամ որքան հաճախ ես ճամփորդությունների մեկնում, իրական երջանկությունը կյանքում պարզ ու գեղեցիկ բաները նկատելու և վայելելու մեջ է։ Եթե դու երջանիկ ես, ուրեմն հաջողակ ես կյանքում։



