Քաղաքական դաշտի վերջին զարգացումներն իրականում խորհելու և քայլերը կշռադատելու հրամայական ունեն՝ լուրջ հրամայական: Վերջին օրերին քաղաքական դաշտում տիրում են «մարտական գործողություններ», գործող անձիք էլ ազատամարտիկներն են, որոնք իրենց մեկնաբանություններով ու միմյանց հանդեպ հնչեցրած մեղադրանքներով հասարակության մեջ փոխեցին «ազատամարտիկ-երկրապահի» երբեմնի գոյություն ունեցած պատկերացումները:

Եթե հետ հայացք նետենք վերջին երկու տասնամյակներին, ապա ակնհայտ կտեսնենք, թե իրականում ինչ ասել է համախմբում, համախմբում՝ հանուն մեկ համընդհանուր գաղափարի և գործի, որտեղ չկային ամբիցիաներ, չէին հետապնդվում քողարկված շահեր, բացառվում էին բոլոր ենթատեքստերը: Այդ համընդհանրության հետևանքն էր, որ ստացվեց հայ ազգի փառապանծ 90-ականները, երբ ազգայինը դրվել էր գերնպատակ, չկար հատվածականություն, չկային տրհոված շինծու գաղափարներ ու լոզունգներ:
Անթույլատրելի և խայտառակ երևույթ է, երբ ազատամարտիկները սկսում են քաղաքական պատվեր կատարել և արտահայտել մտքեր, որոնք իրենցը չեն, այլ ուղղակի հրապարակվում են քաղաքական և անձնական շահերից ելնելով: Սա միանշանակ սազական չէ այն տղաներին, ովքեր ժամանակին մեկ բռունցք էին, իսկ այժմ բացի այն, որ գտնվում են հակառակ ճակատում, միաժամանակ միմյանց հասցեին հրապարակավ ցեխ են շպրտում:
Քաղաքականությամբ զբաղվելը, համաձայնեք, ազատամարտիկների ոլորտը չէ:
Ժողովրդի մոտ կան քարացած կարծրատիպեր, որոնք փշրելուց հետո հետագայում վերականգնելն ընդհանրապես չի լինի: 
Հ.Գ. Սոկրատես. «Մեղավորների որոնումները սկսի՛ր քեզնից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել