Mypage.am-ը գրում է․

Apple ընկերությունը վաճառքի է հանել 5,5 դյույմանոց էկրանով iPhone 6 Plus-ի նոր օրինակները, որոնք այլևս չեն ճկվում:

Այդ մասին պարզ է դարձել այն ժամանակ, երբ ամերիկացի օգտատերերից մեկը հոկտեմբերի վերջին գնել է սմարթֆոնն ու այն համեմատել կնոջ հեռախոսի հետ, որն իրենք ձեռք էին բերել սեպտեմբերի 20-ին:

-Մենք միանման հեռախոսներ ունենք, տարբերությունը միայն հիշողությունն է: Երկուսն էլ Space Gray գունավորմամբ են: Ես որոշեցի ուշադիր զննել երկուսն էլ,- գրում է օգտատերը:

Առաջինը, ինչ նա նկատեց, այն էր, որ իր սմարթֆոնն ավելի հարթ մակերես ուներ: Ապա նա որոշեց զննել հեռախոսի թույլ մասն ու նկատեց, որ հեռախոսի հետևի կափարիչն ավելի խուլ աղմուկ է հանում: Մինչդեռ սեպտեմբերին գնված հեռախոսն ավելի զրնգուն ձայն էր հանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել