Newmag.am-ը գրում է․
Ալկոհոլը մարդու վատագույն թշնամին է, բայց երբ աշխատանքային շաբաթն ավարտվում է, ավելի ու ավելի է ամրապնդվում միտքը, որ այդ ամենը միֆ է ու լեգենդ: Արդեն ուրբաթ օրը մենք վստահ ենք, որ ալկոհոլն, իրականում, մեր ընկերն է, այն կօգնի մոռանալ աշխատանքային շաբաթվա բոլոր դժվարությունները, կնվիրի ուրախության ու լիցքաթափման մի քանի երկար րոպեներ: Բայց «մեծ լվացք» սկսելուց առաջ, իմացեք, թե կենդանակերպի ինչ նշանի տակ է ծնվել ձեր սեղանակիցը: Ձեր մասին իմանալն էլ կարող է շատ բան փոխել:
Այծեղջյուր
Խմած Այծեղջյուրի գիտակցությունը հաշվվում է պարզ բանաձեւով. Բնավորությունը տասներորդ աստիճանում գումարած սթափ մտքի արմատը, բազմապատկած մինուս մեկով: Այս վիրճակը վրա է հասնում երրորդ բաժակից հետո եւ այլևս չի փոխվում` անկախ խմիչքի քանակից: Փակ ու զգուշավոր Այծեղջյուրը հարբած վիճակում դառնում է հավաքույթի ոգին, չի խնայում հաճոյախոսություններն ու բարեսիրտ է արձագանքում ամեն մի կատակի: Մի խաբվեք: Խաբվելու հավանականությունը շատ է. առավոտյան այդ տականքն ամեն ինչ հիշելու է:
Ջրհոս
Հարբած Ջրհոսը ի վիճակի է շուռ տալ երկրագունդը` առանց այնպիսի մանրուքի, ինչպիսին հենման կետն է: Նա կարող է վերցնել թղթի կտոր ու վրան ստեղծել աստվածային տողեր, տեղափոխվել կտավի առաջ ու մի քանի վրձնահարվածով մտնել գեղանկարչության համաշխարհային պատմության մեջ, կարող է նաեւ շարադրել հեղափոխական տնտեսական մոդելներ կամ էլ ստեղծել նոր կրոն: Բայց, ցավոք, այդ ամենը դեռ ոչ ոք չի տեսել այնպես, ինչպես չի տեսել նաեւ հարբած ջրհոս: Հարբած Ջրհոսը սովորաբար ասում է. «Դուք այստեղ տեսեք` ինչ եք անում, իսկ ես գնացի քնելու»:
Ձուկ
Եթե Ձուկը խմել է, ուրեմն` հեռու մնացեք: Եթե շատ է խմել, փախեք: Հարբած Ձուկը չորս րոպեում կարող է ապրել էմոցիաների ամբողջ սպեկտորը, որից հետո ցիկլը կկրկնվի, մինչեւ այն ժամանակ, երբ ի վիճակի կլինի շարժվել: Մեկ րոպե առաջ նա անկյունում լացում էր, քանի որ իրեն ոչ ոք չի սիրում, մի քանի վայրկյան անց նա արդեն ուրախության ճիչեր է արձակում, թռվռում աթոռների վրա, թափահարում իր ներքնաշորը ու սեղանակիցների վրա նետում ուտելիքի մնացորդները: Այդ ընթացքում նա պատմում է հենց նոր լսած անեկդոտը առաջին դեմքով, իբրեւ հենց երեկ իր հետ պատահած իրական դեպք:
Խոյ
Խոյերի հետ հարբելու առաջին կանոնը. երբեք մի խմեք Խոյերի հետ: Եթե արդեն խմում եք Խոյերի հետ, լավ կլինի ձեր կողքին լինի գոնե մեկ սթափ Ջրհոս, որպեսզի ձեզ տուն տանի: Հակառակ դեպքում, դուք կարող եք արթնանալ ինչ-որ մի «Լենինգրադում», որտեղ էլ որ այդ քաղաքը լինի: Հետո կպարզվի, որ դուք երեկ ամուսանցել եք տարիքով մի ուսուցչուհու հետ ու հասցրել եք նաեւ նեղացնել սեւ արհեստական մորթուց գլխարկով լավ մարդու: Այդ ընթացքում Խոյը կարկեկցող, բայց շատ սթափ աչքերով կնայի ու կտմբտմբացնի գլուխը. «Ախր մի քիչ ենք խմել, ի՞նչ ես անում»: Իսկ եթե դուք հենց Խոյ եք, պետք է հասկանաք, որ մյուս նշանների տակ ծնվածներն ունեն շատ տարօրինակ ֆիզիոլոգիա` նրանք ալկոհոլային խմիչքներից պարզապես հարբում են:
Ցուլ
Հարբած Ցուլը միշտ ձեւացնում է, թե սթափ է: Եթե նույնիսկ Ցուլը արդեն գետնի վրա քարշ է գալիս` ինչպես խխունջն իր հետեւից թողնելով թաց հետքեր, միեւնույն է, վստահ է, որ երեկոն դեռ նոր է սկսվել: Ցուլերն ունեն մեկ գլխավոր օրենք. կյանքից վերցնել ամեն ինչ. բոլոր փողերը, սեքսն ամբողջությամբ: Սա վերաբերում է նաեւ ալկոհոլին: Եթե պատրաստվում եք հարբել Ցուլի հետ, մի խնայեք ու մի տնտեսեք, հակառակ դեպքում, ծաղրի առարկա կդառնաք: Եթե նույնիսկ մի քիչ խնայեք, Ցուլը կվատնի ձեռքի տակ ընկած ամեն ինչ` սուրճ բաժակներից մինչեւ ձեր լավ հարաբերությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



