Tert.am-ը գրում է․
Ներկայիս ցրտերը բնականոն են և որևէ վնաս չեն կարող հասցնել գյուղատնտեսությանը, սակայն կորուստներ են գրանցվել հոկտեմբերի վերջին, երբ արտակարգ իրավիճակների նախարարը հայտարարեց, որ որոշ մարզերում ջերմաստիճանը իջնելու է շուրջ 20 աստիճանով, ինչի պատճառով գյուղացին բերքը հավաքեց ու տուժվեց. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Փաստորեն այդ օրերին ջերմաստիճանը այնքան չիջավ, ինչպես հայտարարվել էր ու գյուղացին դեռ խակ բերքը հավաքեց ու հիմա չգիտի ինչ անի։ Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար: Դրա մասին հայտարարողը պետք է պատասխանատվություն կրի: Իսկ մենք հիմնվում ենք մեր գիտելիքների վրա, ու այդ հայտարարություններին ուշադրություն չենք դարձնում, քանի որ մի քանի օր առաջ զգացվում է, որ ցրտեր են սկսվելու»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



