Տեղը բերեք...
Երեկ ամբողջ օրը «Հայ Հեղափոխական» Եռյակը» ոնց կարողացավ փնովեց ԵԿՄ-ին: Իրանց մոտ կոնկրետ ծրագիր ա՝ մեր հետ չես, մեր դեմ ես: Նման խմբավորումներից հեռու մնալ ա պետք, իրանք երկրորդ կարծիք չեն ընդունում: Սաղ կյանքներդ քանի՞ երեխու եք հայրենասիրություն սովորացրել: Հիմա նենց հելել ու ԵԿՄ եք քննադատում, մի հատ հանգստացեք, ձեր պատգամավորի բառերով ասած՝ ՏԵՂԸ բերեք: Նախարարների և Մանվել Գրիգորյանի միջև եռակողմ կնքված համաձայնագիրը թույլ կտա դպրոցներում բարձրացնել հայրենասիրական ոգին: Այդքան մտածող էիք, դուք մի նման բան նախաձեռնեիք:
Ես երեկ ասացի, որ Շաքարային Դիաբետի համար տրվող դեղերը դրական էֆեկտ չունեն: Մեր տանը դրանցից լիքը կուտակվել ա: Ասում եմ՝ որտեղ կարամ դրանք հանձնե՞մ: Չեմ հասկանում, մի բան եք անում, չե՞ք կարում որակով անեք: Մարդկանց խաբում եք, անունն էլ դնում եք օգնություն: Երեկ դեղերի մասին էիք խոսում, ամենամեծ խնդիրներից մեկն ա սա, այդ դաշտը կարգավորեք: Պատասխանատու մարմիններն այս հարցով անհապաղ պետք է զբաղվեն:
Գենդերային թեմաները սկսվում են կրկին շրջանառվել, որովհետև գենդերիկներն ակտիվացել են: Չեմ հասկանում դրանց մոտ ակտիվանալու սեզոն կա՞, թե՞ երբ գրանտները վերջանում են, նորից գլուխ են բարձրացնում, որ մի սեզոնի ապրելու փող էլ ունենան: Չեմ զարմանա, որ Ծոմակը նորից ի հայտ գա ու մի «դարակազմիկ » բան ասի: Ախպեր, թողեք հանգիստ ապրենք էլի:



