Շատերը մինչ այժմ էլ չեն հավատում, որ Ֆրենկ Մելոուինը՝ բրիտանացի հայտնի ծանրքաշային մարզիկ Լենոկս Լյուիսի փրոմոթերը, իսկապես փոխում է իր սեռը։ Այնինչ սա բնավ էլ կատակ չէ։ Ֆրենկը, ով հայտնել է կին դառնալու իր որոշման մասին, մեծ քայլերով շարժվում է դեպի իր նպատակը։ Վերջերս երեք երեխաների հայր Ֆրենկ «Mail Online»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ դժվարությունների է բախվել տղամարդուց կնոջ փոխակերպման գործընթացում, և թե ինչպես են դրան արձագանքել իր հարազատներն ու մտերիմները։ 

Келли Мэлоуни

Մելոուինը, ով արդեն 3000 ֆունտ է ներդրել իր սեռափոխության մեջ և պերմանենտ դիմահարդարում է արել, հասավ իր ուզածին. նա շատ ավելի կանացի տեսք ստացավ։ Քելլին փոխել է հոնքերի ու շուրթերի ձևը, ինչպես նաև կոպերի տատուաժ արել։ Նա խոստովանել է, որ երջանիկ է։ Հիմա նա այլևս տիպված չի լինի դիմահարդարման վրա շատ ժամանակ ծախսել։ Նա նշել է, որ դիմահարդարվելը դժվար է, և նրա մոտ հաճախ չի ստացվել լավ դիմահարդարվել։  

 Фрэнк Мэлоуни и Уйэн Элкок

Ֆրենկի մայրը, ավելի ճիշտ՝ արդեն Քելլիի մայրը, ամեն կերպ աջակցում է իր երեխային և խորհուրդ տալիս չչարաշահել կոսմետիկան և շատ հաստ շերտով տոնային կրեմ չքսել դեմքին, որպեսզի մաշկը շնչի։ 

Фрэнк Мэлоуни

Մելոուինի խոսքերով՝ նա ինքը, չնայած պատկառելի տարիքին, (նա 81 տարեկան է) գեղեցիկ մաշկ ունի։ Նա թեթևակի ներկում է շրթունքները, դիմափոշի և կրեմ քսում։ Մոր հետ Քելլին իրեն պաշտպանված է զգում, քանի որ մայրը միշտ իր կողքին է։ 

Келли Мэлоуни

Քելլին օգտվում է երեք ոճաբանների խորհրդատվությունից։ Այդ խորհրդատուները նրա դստրերն են։ Ոգեշնչման համար նա դիտում է այնպիսի հեռուստասերիալներ, ինչպիսիք են «Սեքսը մեծ քաղաքում»-ը կամ «Ընկերները», ինչպես նաև ուշադիր ուսումնասիրում է հեռուստահաղորդավարների զգեստները, որոնք նրան դուր են գալիս։ 

 Келли Мэлоуни

Քելլիի երկու ավագ դստրերը հեշտությամբ հարմարվեցին նոր իրավիճակին և այլևս «հայրիկ» չեն անվանում Քելլիին, իսկ կրտսերը, ով ընդամենը 13 տարեկան է, դեռ սխալվում է։ Պատկերացնո՞ւմ եք, թե այդ պահերին ինչպես են արձագանքում դրան շրջապատի մարդիկ։   

Келли Мэлоуни

Մելոուինը նպատակադրված է գործն ավարտին հասցնել։ Նա ծրագրում է ճանապարհորդել Բելգիա՝ այնտեղ ռնգերի ձևը փոխելու համար (Քելլին կարծում է, որ հիմա դրանք չափազանց խոշոր են), դրանից հետո հերթը կհասնի աչքերի լիֆտինգին։ 2015 թ. հունվարին  Ֆրենկը վերջնականապես Քելլի կդառնա։ 

Келли Мэлоуни Келли Мэлоуни
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել