Այսուհետ շենքերի շինարարությունը չպետք է տևի ավելի, քան 2 տարիYerkir.am-ը գրում է․

Այսօր ԱԺ-ում` 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ բյուջեի հիմքում ընկած են Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը, համայնքներում տարբեր ծրագրերի իրագործումը, ըստ որում` շինարարության ընթացքի ժամկետները պետք է պահպանվեն, որպեսզի երկարատև շինարարությունները հասցվեն ավարտին: Փորձ է արվելու փոփոխել, օրինակ, շինարարության ժամկետները: «Ավարտվածության ցուցանիշը 60 տոկոս և ավելի պետք է դառնա: Սա արվում է նրա համար, որ շենքերի շինարարությունը չտևի ավելին, քան երկու տարի և չլինի այնպես, ինչպես եղել է` 5-6 տարի»,-ասաց նախարարը:   Նարեկ Սարգսյանը մտահոգություն հայտնեց դպրոցաշինության ոլորտում 13 շինարարական օբյեկտների աշխատանքների վերլուծության կապակցությամբ և ասաց, որ գումարները վերաբաշխվել են, որպեսզի դրանց շինարարությունն ավարտվի ոչ ուշ, քան երկու տարին: Ըստ նախարարի` նախկինում արված հաշվարկներով դրանց շինարարությունը կավարտվեր տասը տարվա ընթացքում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել