Վիկտորյանական դարաշրջանը բավականին մութ շրջան էր մարդկության պատմության համար։ Այս դարաշրջանում հետմահու լուսանկարների տարօրինակ ավանդույթ կար. մահանալուց հետո մարդկանց լուսանկարում էին։ Այսօր դա ոչ միայն տարօրինակ է հնչում, այլև անթույլատրելի, իսկ առաջ դա սովորական երևույթ էր։ Այս լուսանկարներին նայելիս հնարավոր չէ չփշաքաղվել։
Չնայած այս լուսանկարներն իսկական սարսուռ են առաջացնում, այնուամենայնիվ, սրանք արվել են մահացած մարդկանց հիշատակը պահպանելու նպատակով։

Այդ է պատճառը, որ լուսանկարներն արվել են այնպես, որ մահացած մարդիկ կենդանի մարդկանց տեսք ունենան։

Այդ նպատակով նրանք մի շարք հնարքներ են կիրառում։

Հաճախ մարդկանց լուսանկարում էին իրենց սիրելի առարկաների հետ, ինչպես շների հետ աթոռին նստած այս տղամարդը...

...կամ այս երեխան՝ իր խաղալիքների հետ։

Երբեմն մահացածներին պատկերում էին ինչպես քնածների։

Այս փոքրիկ աղջկան կանգնած է պահում հատուկ հարմարանքը։

Այս տղամարդու ձեռքը հատուկ է ծալվել՝ գլուխը պահելու համար։

Տեսնո՞ւմ ես տղայի հետևի վարագույրը. ամենայն հավանականության դրա հետևից ինչ-որ մեկը պահում էր նրա գլուխը։

Աղջնակի մեջքը ուղիղ պահելու համար հատուկ հարմարանք է տեղադրվել։

Այս աղջիկը իրական կենդանի տեսք ունի։

Փոքրիկ երեխայի հետևում կարելի է ինչ-որ մարդու նկատել, ով նրան պահում է իր ծնկներին։

Այս լուսանկարում լուսանկարիչը աղջկա աչքերին բիբեր է ավելացրել՝ նրան կենդանի տեսք հաղորդելու համար։

Երբեմն դժվար էր մահացածին կենդանի տեսքով լուսանկարել։

Որպես կանոն, մահացածի ընտանիքը լուսանկարվում էր վերջինիս հետ։

Ծնողների համար բավականին ծանր էր իմանալ, որ իրենց երեխան այլևս չկա։

Միայն կարելի է պատկերացնել, թե որքան ծանր է մոր համար լուսանկարվել իր անշունչ երեխայի հետ։

Այս լուսանկարները սարսուռ են առաջացնում։

Այս լուսանկարում ամեն ինչ արդեն իսկ պարզ է։

Իսկ այստեղ դժվար է տարբերել՝ նրանցից ով է մահացած։

Դժվար է այս լուսանկարներին որևէ բնորոշում տալ։ Չնայած նրան, որ սրանք սարսուռ են առաջացնում, ինչևէ, իրենց մեջ ուժ ու իմաստ են կրում։ Դու կարող ես կարծել, որ սեփական մահացած երեխայի հետ լուսանկարվելը վայրենի արարք է, սակայն պատկերացրու, թե որքան ուժ է պահանջվում դրա համար։ Լավ է, որ վիկտորյանական դարաշրջանն ավարտվել է, և այս ավանդույթը չի պահպանվել։



