Life.panorama.am-ը գրում է․

Ընկերները Հասմիկ Ղարիբյանի մասին

Օրեր առաջ, ընդամենը 34 տարեկան հասակում Ամերիկայի Միացյալ Նահանգներումկյանքից հեռացավ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը: Հեռուստադիտողը նրան առավելշատ ճանաչում է կատակերգական ֆիլմերից, Կարգին հաղորդման սկեչներից: Մշտապեսզվարթ, ծիծաղկոտ ու հանդարտ Հասմիկն ընկերների մոտ միայն դրականհիշողություններ է թողել:

Արմեն Թադևոսյան

«Շատ եմ ցավում, դժվարանում եմ բառեր գտնել, որովհետև այսպիսի բան չպետք է լիներ։ Անարդար է այս ամենը։ Հասմիկի հետ ոչ միայն գործնական, այլ նաև ընկերական միջավայրում ենք շփվել։ Միասին աշխատեցինք «Հարևաններ» հեռուստասերիալում: Նաև այն ժամանակ, երբ ես «ՖՄ 107» ռադիոկայանի տնօրենն էի, նրան սիրով հրավիրեցի վարել հեղինակային հաղորդում: Համաձայնեց… Չեմ ուզում Հասմիկի մասին խոսել հիշողության դրվագներով։ Ուրախ, միշտ ժպտերես, ընկերասեր. այսպիսին նա եղել է և կա ինձ համար։ Անցյալով չեմ խոսի»․․․

Արմեն Պետրոսյան

«Ես Հասմիկից միայն դրական հիշողություններ ունեմ, շատ դրական, պոզիտիվ և տաղանդավոր մարդ էր, ում հետ աշխատելը հեշտ էր ու թեթև»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել