Tert.am-ը գրում է․
Բջջային նոր հավելվածը, որն անջատվում է ժպիտի միջոցով, կոչվում է Smile Clock։ Զարթուցիչն անջատելու համար անհրաժեշտ է ժպտալ սմարթֆոնի տեսախցիկին։ Հավելվածը ոչ միայն կանջատի զարթուցիչը, այլև կպահպանի վաղ առավոտյան ժպտացող օգտատիրոջ լուսանկարը, գրում է Комсомольская правда-ն։
Իսրայելական Appfro ընկերությունը, որը հավելվածի հեղինակն է, որոշել է բարձրացնել մարդկանց տրամադրությունը։ Իհարկե, վաղ առավոտյան զարթուցիչի ձայների ներքո ժպտալը բարդ է, սակայն տեսախցիկին խաբել չի լինի։ Այն չի ընդունում ծամածռությունները, որոնք, ըստ օգտատիրոջ, կարող են ժպիտ հիշեցնել։ Հավելվածը կանջատի զարթուցիչը միայն այն դեպքում, եթե համարի, որ ժպիտն անկեղծ է։
Smile Clock-ում տեղադրված են նաև տրամադրություն բարձրացնող մեղեդիներ և երգեր։ Հավելվածը պահպանում է նաև օգտատիրոջ նախկին ժպտացող լուսանկարները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



