168.am-ը գրում է․
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել` վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բժիշկ-վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ: Քրեական գործի մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2013 թվականի հոկտեմբերի 9-ից Վանաձոր քաղաքում անց է կացվել ձեռքի գնդակի հանրապետական մրցաշար, որին մասնակցելու նպատակով Երևանից Վանաձոր քաղաք է ժամանել նաև գործով տուժող Դավիթ Հովակիմյանը: 2013 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, «Վանաձորի Ղարաքեշիշյանի անվան 1-ին արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքի մոտ՝ միմյանց երկար նայելու և վանաձորցիներին հայհոյելու պատճառով ծագած վիճաբանության ժամանակ, Կ.Կունգուրցևը, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, դանակով հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանին՝ կյանքի համար կենսական կարևորագույն նշանակություն ունեցող օրգանի՝ սրտի ուղղությամբ։ Հարվածի հետևանքով, դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Դ.Հովակիմյանին պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի առաջակողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում, որն ուղեկցվել է ձախ թոքի վերին բլթի միջանցիկ և կույր, սրտապարկի, սրտի ձախ փորոքի հետին-կողմնային պատի միոէպիկարդիալ շերտի շոշափող ընթացքով միջանցիկ վնասումներով, սակայն վերջինիս ընկերների՝ Ռ.Սարգսյանի, Ա.Համբարձումյանի, Գ.Ավագյանի և Ա.Կռոյանի օգնության հասնելուց հետո Կ.Կունգուրցևը դիմել է փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ իր կամքից անկախ հանգամանքներով: Դեպքից անմիջապես հետո՝ժամը 18:45-ին, Դավիթ Հովակիմյանին տեղափոխել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ ժամը 21:35-ի սահմաններում մահացել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



