Հայը հեղաշրջումներ ու ցնցումներ չսիրող ժողովուրդ է, մարդկանց մոտ հաճախ ենք լսում այս մոտեցումը: Հայ մարդը հարմարվող է, ըմբոստ չէ, սակայն թույլ տվեք չհամաձայնվել, ընդհակառակը, նշենք, որ հայը նաև պայքարող տեսակ է, գիտի իր արժեքն ու տեղը համաշխարհային արժեհամակարգերում: 

 Ընդանրապես ժողովրդական շարժումների և հեղափոխական գործընթացների կայացման առաջնային շարժառիթը ժողովրդական պահանջն է, երբ ստեղծվում է քաղաքականանապես այնպիսի վակումային ու լճացած իրավիճակ, որ ցանկացած քաղաքական գործընթաց, թեկուզ ամենապրիմիտիվ, դատապարտված է ձախողման: Քաղաքական դաշտը դառնում է «մեռած օրգանիզմ», դադարում է հասարակությունից եկող ստիմուլներին տալ ադեկվատ ռեակցիա:

Այս շարժումները, որպես կանոն, ունենում են ընդգծված լիդերներ, ավելին՝ հաճախ այդ լիդերի գործոնով է ուղղորդվում շարժման ընթացքը, նույնիսկ այդ հեղափոխությունը կամ շարժումը կոչում են նրա անվամբ (շարժում ասվածը չպետք է դիտարկել զուտ քաղաքական հեղափոխությունները, այլ նաև կրոնական, հասարակական, ժողովրդական և այլ. պատմության մեջ այդ շարժումներն ունեցել են վառ ընդգծված լիդերներ՝ Սպարտակ, Հիսուս, Կրոմվել, Գարիբալդի, Չե Գեվարա և ուրիշներ):

Եռյակն իր իշխանափոխության «գաղափարի» մեջ անընդհատ ամրագրում է այն եզրույթը, որ իշխանությունները պետք է հեռանան, չվերարտադրվեն: ԲՀԿ առաջնորդը քողարկված առաջ է քաշում մի մոտեցում, որի համաձայն իշխանական համակարգի ներսում պետք է ստեղծել համախոհների խումբ՝ Եռյակի հետագա քայլերը ավելի «ժողովրդականացնելու» և անցնցում իշխանափոխություն կատարելու համար:
Նման փորձ Վազգեն Մանուկյանի կողմից կատարվեց 1996-ին, երբ իշխանական բլոկը սկսեց դրանից ճաքեր տալ և Մանուկյանի նախաձեռնած շարժումը սկսեց «ձնագնդի» էֆեկտով մասսայական բնույթ ստանալ: Առանձնացնենք այն հանգամանքը, որ Վազգեն Մանուկյանին դա հաջողվեց, որովհետև նա ի սկզբանե կանգնած էր 88-ի շարժման ակունքներում, ավելին՝ շարժման գաղափարական կնքահայրերից էր: Ներկայիս «ընդդիմադիրները», որոնք իրենք էլ դեռ հստակ չգիտեն, ընդդիմադիր են, թե՞ ոչ կամ կոնկրետ ի՞նչ են ուզում իրենց այս պայքարով, գործող համակարգի հետ ունեն, մեղմ ասած, խորը բևեռացումներ: 
Չմոռանանք, Եռյակում հիմա տիրում է «բազմաբևեռ» քաղաքական կուսի սեզոն, և լիդերների մոտեցումները՝ հիմնական հարցերի շուրջ, ունեն հակոտնյա ուղղություններ, իսկ 1996-ին ընդգծված կար մեկ լիդեր, հրամաններն ու ուղղորդումները կատարվում էին մի կետից:
Ամփոփելով նշենք, որ ազատության համար պայքարում հաղթանակած ժողովուրդը ստանում է ընդամենը նոր իշխանավորներ: Ժողովուրդը մեկ անգամ չէ, որ հայտնվել է պոպուլիստների ու քաղաքական բախտախնդիրների թակարդում և դառնորեն վճարել դրա համար:
Կաորղ է արդյո՞ք կրկնել չսերտած դասերը…


Հ.Գ. Կարել Չապեկ. «Սովորաբար ժողովրդի անունից խոսում է նա, ով հրամայում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել