Առավոտյան աչքերս բացեցի ու հեռախոսս վերցրեցի: Ֆբ մտնելուն պես վատ լուր կարդացի. Հասմիկ Ղարիբյանը մահացել է, զգացի, որ այդ լուրն ինձ ամբողջ օրը հետապնդելու է, որովհետև ես, ինչպես նաև շատերը, մեծացել են Կարգին Հաղորդում նայելով, իսկ Հասմիկն իր ուրույն տեղն ուներ Կարգին հաղորդման մեջ: Ավելորդ է նշել, որ օրս վատ սկսվեց, և այդ պահին ես հիշեցի մի հրաշքի (ես սկսել եմ նրան այդպես անվանել իր բարի էներգիայի համար) խորհուրդ. «Եթե արթնանում ես ու զգում ես, որ օրդ վատ է սկսվել, նորից քնիր»: Քնեցի մի քանի ժամ ու արթնանալուն պես զբաղվեցի առօրյա գործերով և պահի տակ կարդացի Անկախ Հայաստան անունով օգտատիրոջ ստատուսը, որտեղ նա գովում էր Հասմիկի ամուսնուն, համամիտ եմ նրա հետ: Պետք է անչափ ուժեղ ու բարի լինես, որ սիրես ու ընտանիք ստեղծես մի մարդու հետ, ով անբուժելի հիվանդ է: Հետո անցա գրքերի աշխարհ, եղա տարատեսակ վայրերում: Գրքերի աշխարհից վերադարձա իրականություն ու տեսա մի նկար, որը փաստում էր, որ Մասիվում առաջին ձյունն է եկել: Ձյունն ինձ կրկին հիշեցրեց Հասմիկին: Նա այսօր չկա, բայց սպիտակ ձյունը երևի թե փաստեց, որ Հասմիկն իր ընկերների կողմից սիրված է, ու այդ սերը մաքուր է և գեղեցիկ, ինչպես ձյունը: Հանգչիր Հանգիստ, Կարգին Հասմիկ ջան: Ցավակցում եմ ընկերներին, հարազատներին ու ԱՄՈՒՍՆՈՒՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել