ՖԲ-ում ընկերներիս թիվը վաղուց էր հասել մաքսիմումի՝ 5 000-ի: Իսկ այսօր նկատեցի, որ էջիս հետևողների թիվն անցել է 30 000-ը:

Հետաքրքիր զցացողություն է, երբ ցանկացած միտք, շարժում, նորություն, շփում դառնում է տասնյակ հազարավոր մարդկանց տեղեկատվական կյանքի մասնիկը:

Գիտեմ, որ մարդիկ տարբեր շարժառիթներով են հետաքրքրված ինձանով այստեղ: Ոմանք համակրում են, ոմանք՝ ոչ, ոմանց հետաքրքրում է իմ պաշտոնեական կյանքը, այլոց՝ անձնական: Մի մասը տարածում է ինձ, մի մասը՝ արգելափակում:

Այս էջը վաղուց դարձել է իմ առօրյա կյանքի, գործունեության, «Աշոտյան Արմեն» լինելու և արտահայտվելու, ընկերներ, ծանոթներ գտնելու և կորցնելու վայր:

Եվ անկախ նրանից, թե ինչու եք ինձ հետ այստեղ, ես ԲՈԼՈՐԻԴ շնորհակալ եմ:

Հ.Գ. Կապի մեջ  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել