Սովորական այց կենդանաբանական այգի, թվում է՝ ոչ մի առանձնահատուկ բան չի կատարվելու, ամեն ինչ նույնն է: Մարդիկ, երեխաներ, նրանց ուրախ բացականչությունները, քաղցր բամբակ, կենդանիներ... Հանկարծ նկատում ես, որ մարդկանց բազմությունը կանգ է առել ընձուղտի վանդակի մոտ: Երբ մոտենում ես, տեսնում ես մարդկանց տեսնակյունից փոքրիկ հրաշք է տեղի ունենում` ծնվում է ընձուղտի փոքրիկը: Այս տեսարանի ականատեսն են դարձել Մեմֆիս կենդանաբանական այգու այցելուները: Այգին գտնվում է ԱՄՆ-ում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



