Նախիջևանում սպառնում են զինծառայության տանել քաղաքացիական չափազանց ակտիվ դիրքորոշում ունեցող 60-ամյա քաղաքացունPanorama.am-ը գրում է.

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) Բաբեքի շրջանի Սիրաբ գյուղի 60-ամյա բնակիչ Գադիր Գուլիևին սպառնում են պատասխանատվության ենթարկել զինծառայությունից խուսափելու համար: Նա այն եզակիներից մեկն է, ովքեր համագործակցում են մամուլի հետ՝ տեղեկություններ տրամադրելով պաշտոնյաների ապօրինությունների մասին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Haqqin.az կայքը՝ հղում անելով «Ազատություն» ռադիոկայանին:

Աղբյուրը հավաստիացնում է, որ ֆերմերին բազմիցս սպառնացել են, նրան տարել են ոստիկանական բաժանմունք, զանազան խոչընդոտներ են ստեղծել նրա գյուղմթերքի վաճառքի համար, սակայն վերջինս շարունակել է բացեիբաց խոսել փակ ինքնավար հանրապետության պաշտոնյաների կամայականությունների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել