Հոգեշնորհ հայր Զատիկ վարդապետ Ավետիքյան:
Հուսամ հաջորդ անգամ արդեն ավազանի անունով կդիմեմ ձեզ:
Անկեղծորեն զարմացած և շոյված եմ ձեր նամակի բովանդակության փոփոխության վրա: Գրում եք այնպիսի տոնով և աստվածահաճո մարդու բառապաշարով, որ պարզապես ապշում եմ: Այդքան լուտանքներ և հայհոյանքներ տեղացող մարդը ինչպես կարող էր փոփոխել ոճը լիովին` անճանաչելի դառնալու աստիճան:Եթե դուք հիմա մտածում եք որտեղից ինձ այս նյութը, ապա ցավով պետք է նշեմ ձեր անփութության մասին, որի հետևանքն է այս ամբողջ լուսաբանումը:
Հոգևոր դասից օրհնություն և աղոթք շատ էի ստացել, բայց անեծք… երբեք! Ստորև ներկայացնում եմ նախնական տարբերակի պատասխանս:
Բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց ձեր` նամակի վերջում գրված կոչումը:Ինչպե՞ս կուզեիք, որ մենք` ձեր ազնիվ ընթերցողները ընկալեինք դա: Վարդերով պատվա՞ծ, թե՞ պարզապես պատի մասին է խոսքը(որմ):Եվ հատկապես ինչո՞ւ վարդապատ` Հայրապետական Պատվիրակ կոչվելու և ստորագրելու փոխարեն:Քանի որ այդ տիտղոսն արդեն վերցված է ձեզնից!!!
Ի դեպ, բավականին ողջամիտ քայլ էր Մայր Աթոռի կողմից:Ձեր ազնիվ ունկդիրներն ու միաբան եղբայրները` ինչպես դուք մեջբերեցիք Աստվածաշնչից` միաբերան կաղաղակեն ձեր անգրագիտության մասին:
Չէ՞ որ կարող են փաստել ձեր իսկ ականջատհաճ և որևէ իմաստ չարտահայտող քարոզներով, որից մեկը խոսեցիք Վեհափառ հայրապետի և միաբանների ներկայությամբ:Երբ խոսքը սիրո թեմայի շուրջ է` ակնկալիքները մեծ են քարոզչից, առավել ևս վարդապետից. այն պետք է լինի իմաստալի, ներդաշնակ ու աստվածային լուսեղեն մի ճառ:Այլ ոչ թե այնպես, ինչպես ձեր հանճարեղ մեջբերումը «ՍԵՐԸ ՍԵՐ Է »:
Ձեր վերոնշյալ անտեղյակությունն ու անգրագիտությունն են պատճառներն այն հանգամանքի, որ դուք մինչ այժմ եպիսկոպոս կամ ծայրագույն վարդապետ չեք ձեռնադրվել: Անգամ ձեր աշակերտներ` սարկավագներն ու դպիրները բարձրացան հոգևոր սրբակենցաղ դասի աստիճաններով` դառնալով եպիսկոպոսներ, իսկ դուք մնացիք գամված անաստված և քրիստոնյային անհարիր կյանքի գորշ ճահճի մեջ:Սուրբ Հոգին միանշանակ գիտե, թե որ արժանավորին ինչպես պետք է վարձահատույց լինել:Երբ ձեր վերոհիշյալ տեքստ - - թաքնված հույզեր խառնիճաղանջ մտքերում անընդհատ հիշատակում եք ազնիվ, արդար ունկնդիրների մասին, հիշեք նաև նյութին տեղյակ հազարավոր ազնվագույն ընթերցողների մասին, որոնցից ոչ ոք պաշտպան չկանգնեց ձեզ ` հստակ իմանալով ամեն ինչի եղելությունը: Մի՞թե այս հազարյակի մեջ չէին ձեր պաշտպանները:Ձեր միջակ և խղճուկ նյո՞ւթն էր արդյոք լռության արտահայտման ձևը, որի մասին խոսում էիք:Թե՞ լռության և սեփական սխալներն ընդունելու մի քայլ էր Եվրադատարան դիմելը և իրավական համակարգին ձեր անձի բացահայտման գործին խառնելը:
Ի հեճուկս ձեր ձեռնարկած թանկարժեք և անարդյունավետ քայլերի, ես պատրաստ եմ տրամադրել բոլոր փաստերը, որ մինչ այս` եկեղեցու հանդեպ ունեցած սիրուցս ելնելով չէի տրամադրել համացանցին:Ընթերցողները կռահեցին ձեր անզորությունը` հոդվածին պատասխանելու հարցում: Իսկ թերթին և նրա խմբագրությանը փնովելը ոչ այլ ինչ է, քան թաքնվել հնչեցրած զրպարտությունների հետևում:Hraparak.am համանուն թերթի գործն էլ հենց ճշմարտությունը բացահայտելն է:
Եվս մեկ կետ, որ վերջնական և հիմնարար ապացույց է ամենայն ինչի:
Մայր Աթոռում կայացած Գերագույն Հոգևոր Խորհրդի վերջին նիստում, սեպտեմբերի 18-ին, խոսվեց ոչ միայն այն մասին, ինչ ես նախապես գրել էի, այլ նաև միանգամայն նոր քաջագործություններ բացահայտվեցին, որոնք, կրկին, եկեղեցասիրությունից մղված գաղտնի էի պահել:Խնդրեմ ընդունեք նաև բարեկամական հորդորս.
Որևէ հոդված կամ նամակ գրելիս,փորձեք ինքներդ հմտորեն շարադրել ձեր մտքերը, որ կարիք չունենաք դիմելու ձեր գրագրին կամ իրավաբանին, որ մեղմացնեն ձեր իսկ խոսքերը: Թե չէ դժվար է ընկալել:
Առաջին նամակում անիծում եք, հայհոյում, անվանում քաղցկեղ, իսկ մյուսում աղոթում եք և մեջբերում եք ավետարանական խոսքեր:Այս ամենից հետո մեկ հարց է հուզում մեզ` բելգիահայերիս:Անցյալ տարի ձեր ձեռքը կոտրեցիք, ինչի պատճառով երկար ժամանակ գամված մնացիք անկողնում:
Ուզում եմ հստակեցնել ձեզ հետ կազինոյի կոնկրետ անունը, որի աթոռներից մեկի վրայից եք ընկել հարբած վիճակում:Թեպետ դուք ասացիք, որ եկեղեցում եք ընկել` սահելով գորգի վրայից, ուզում եմ ասել որ այդ պատասխանը անհավատալի է անգամ երեխաների համար:
Հովհաննես Խաչիկյան



