ԱԺ-ում պատգամավորների քանի տոկոսն է կարողանում օրենքի նախագիծ գրելArmnewsTV.am-ը գրում է․

Հայաստանում օրենսդրական գործունեությանն ուղղված ԵԱՀԿ մարդու իրավունքների գրասենյակի զեկույցը վերածվեց օրենսդիրին ուղղված քննադատության: Պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց` օրենսդիրում պատգամավորների միայն 15 տոկոսը գիտի` ինչ ասել է օրենք ու օրենքի նախագիծ գրել: Օրենսդիրն, ըստ նրա, չի կատարում իր օրինաստեղծ գործառույթը, ոչ էլ կարողանում է գործադիրին վերահսկել:

 Զեկույցում բացահայտված խնդիրները մեղմ են ու դիվանագիտորեն են շարադրված: Գագիկ Ջհանգիրյանի խոսքով` չի կարող օրենքների կատարումն օբյեկտիվ լինել, երբ ամեն գերատեսչություն ինքն է գրում իր գործունեությունը կարգավորող օրենքը, ինչպես օրինակ` ոստիկանությունը գրում է օրենք ոստիկանության մասին: Ինչու ընդդիմության մտահոգությունները հաշվի չեն առնվում օրենքներ մշակելիս: Արդարադատության նախարարը դիտարկմանը համաձայն չէ:

Հասարակական կառույցների ներկայացուցիչներին մեկ այլ հարց էր հուզում` ինչու հանրությունը չի մասնակցում կարևոր օրենքների նախնական մշակմանն ու քննարկմանը: Արդարադատության նախարարը համաձայնում է` օրենքների մշակման գործում շահառուներին չներգրավելն իրոք խնդիր է օրինաստեղծ պրակտիկայում:

ԵԱՀԿ ներկայացուցիչը հայտարարեց` Հայաստանում առանձին օրենքների մշակման ու քննարկման վրա քիչ ժամանակ է ծախսվում: Այդ գործընթացում հազվադեպ է ներգրավում քաղաքացիական հասարակությունը, հազվադեպ է նաև օրենսդիրների համագործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Հայաստանի օրենսդրական գործընթացի գնահատման զեկույցի հիման վրա ճանապարհային քարտեզ է մշակվել: Կփորձեն առաջարկած փոփոխություններն աստիճանաբար ներդնել պրակտիկայում:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել