Օրերս կառավարությունը ներկայացրեց բյուջեի նախագիծը: Տարբեր ուժերի կողմից եղան հայտարարություններ նախագծի վերաբերյալ: Այս հարցի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց նաև ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Մասնավորապես լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ, այն հարցին, թե իրատեսակա՞ն է արդյոք կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը, Մելքումյանը պատասխանել է, որ փաստաթղթին ամբողջությամբ չի ծանոթացել, բայց կարծում է՝ այն իրատեսական չէ:

Ցանկացած խնդրի կամ ծրագրի վերաբերյալ որևէ մոտեցում, կարծիք կամ տեսակետ արտահայտելու համար պետք է նախ ծանոթանալ տվյալ փաստաթղթի կամ ծրագրի կետերին ամբողջությամբ: Մասնավորապես բյուջեի նախագիծն իր մեջ պարունակում է բազմաթիվ կետեր, որոնք մանրակրկիտ ուսումնասիրություն են պահանջում նախքան նախագծի վերաբերյալ կարծիք կազմելը: 
Փաստացի, Մելքումյանն իրատեսական չի համարում մի բան, որն իր համար դեռևս պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում։

Նմանօրինակ քաղաքական մոտեցման մենք արդեն նախկինում ականատես ենք եղել եռյակի` սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ, երբ հայտարարեցին, որ իրենք չեն ծանոթացել, բայց դեմ են հայեցակարգին: Իրադարձությունները կրկնվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել